«Միայն տգետը նման բան կասեր». նախկին ռեկտորը` ՇՊՀ-ի սկանդալի մասին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանում ստեղծված իրավիճակի թեմայով armtimes.com-ը զրուցել է բուհի նախկին ռեկտոր, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հետ: – Պարո՛ն Գրիգորյան, մանկավարժականի նախկին աշխատակիցներից Լենա Խաչատրյանը դիմել էր մեր խմբագրություն եւ տեղեկացրել, որ իրեն ներկայիս ռեկտոր Սահակ Մինասյանը հեռացրել է աշխատանքից`պատճառաբանելով, որ նա «Ձեր մարդն» է: Ինչպե՞ս կմեկնաբանեք: – Ինստիտուտում բոլորն էլ իմ մարդիկ են, եթե միայն մեկին է դիտարկում իմ մարդը, բան չեմ կարող ասել: Լենայի ազատման համար, ինչքան ես գիտեմ, սարքած բան է եղել, իբր փաստաթուղթ է կորել: Իմ աշխատած տարիներին նման անփույթ աշխատանք չի եղել Լենայի կողմից: Եթե դա է եղել աշխատանքից ազատելու պատճառը, շատ վատ է, որովհետեւ Լենան աշխատել է ինձ նախորդած երկու ռեկտորների ժամանակ: – Համալսարանի երկու դասախոսներ բաց նամակով դիմել էին նախագահին եւ վարչապետին`պնդելով, որ Սահակ Մինասյանը բուհն ավերում է: Բյուջեն անհիմն է ծախսվում: – Ես գործուղման մեջ եմ եղել, բաց նամակի բովանդակության հետ ծանոթ չեմ: Միայն մի բան կարող եմ ասել, որ իմ պաշտոնավարման ժամկետը երբ ավարտվեց, ես բուհը թողել էի ֆինանսական լավ վիճակում, որի մասին ներկայիս ռեկտորը մի քանի անգամ բարձրաձայնել է: Տնտեսել  էի կես միլիարդ դրամ: – Պարո՛ն Գրիգորյան, ՇՊՀ-ի դասախոս Գագիկ Համբարյանը բարձրաձայնում է, որ Մինասյանը համալսարանի գրքերը որակել է հին եւ մակուլատուրայի է ուղարկել: Կայի՞ն Գյումրու մանկավարժականում նման գրքեր: – Անպետք գիրք հասկացություն չկա: Բոլոր գրքերն ունեն իրենց բովանդակությունը, եւ չկա գիրք, որ դրական ազդեցություն չունենա: Միայն տգետը կարող է ասել, որ գիրքն անպետք է: Եղեռնի ժամանակ մարդիկ, թողած հարստությունը, գրքերն էին վերցնում: Ինստիտուտում մենք հարուստ գրականություն ունենք, որոնք հիվանդ չէին, մենք լավ էինք պահում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am