Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուի հարցի շուրջ «մի թեթև» խնդիր կա

Օրերս «Ժամանակ» թերթը գրեց, որ նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Ապարան քաղաքում ՀՀԿ-ն որոշել է առաջադրել «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանին: ՀՀԿ-ում գտնում են, որ Եղիազարյանը երիտասարդ ու խոստումնալից կադր է, հաջողակ ու հետաքրքիր բիզնեսմեն, բացի դա իր մարդկային որակներով ընդունելի է ապարանցիների համար՝ նրան հարգում և ընդունում են: Ու քանի որ ամենայն հավանականությամբ Ապարանում, բացի ՀՀԿ-ի թեկնածուից, այլ քաղաքական ուժեր իրենց  թեկնածուներին կարող են եւ չառաջադրվել, հետեւաբար, ով էլ լինի ՀՀԿ-ի թեկնածուն, նա էլ կդառնա համայնքապետ: Կարեն Եղիազարյանի հետ կապ հաստատել եւ այս թեմայով զրուցել մեզ այդպես էլ չհաջողվեց: Բայց փոխարենը տեղեկացանք, որ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուի շուրջ «մի թեթև» խնդիր կա: Ըստ մեր հավաստի աղբյուրներից ստացած տեղեկությունների, Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում են Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, որը Կարեն Եղիազարյանին ընդունում է հարազատի պես ու շատ է հարգում: Մեր զրուցակիցը նշում էր, որ Եղիազարյանի թեկնածությանը համաձայն են նաեւ մարզպետը, անգամ՝ Ապարանի գործող քաղաքապետը: Վերջինս, ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հավանաբար ինքը չի առաջադրվի: Բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէ: Ըստ մեր աղբյուրի՝ Սահակյանը փորձում է Արագածոտնի տարբեր համայնքներում որպես ՀՀԿ-ի թեկնածուներ առաջադրել իր վստահելի մարդկանց, ու այս անհամաձայնությունը անհասկանալի իրավիճակ է ստեղծել: Եվ դա է պատճառը, նշում է մեր աղբյուրը, որ Կարեն Եղիազարյանի թեկնածության վերաբերյալ վերջնական որոշում կայացնել մինչ օրս չի հաջողվել: Ու քանի որ ՏԻՄ ընտրությունները ՀՀԿ-ում խիստ կարեւորում են, չեն ցանկանում, որ բանը հասնի ակնհայտ ու սուր դիմակայության: Այդ իսկ պատճառով, կոնկրետ Ապարանի դեպքում թե ով կլինի համայնքապետի ՀՀԿ-ական թեկնածուն՝  որոշելու է ՀՀԿ վերնախավը՝ ամենաբարձր մակարդակով: «Ընդհանրապես մարզային կառույցը պետք է առաջարկի թեկնածուներ, բայց վերջնական որոշումը կայացնելու է ամենագլխավորը: Հիմա բոլորը սպասում են ամենագլխավորի վերջնական որոշմանը: Ու քանի դեռ այդ որոշումը չկա, հավանական թեկնածուներից եւ ոչ մեկի, հատկապես Կարեն Եղիազարյանի՝ մամուլի հետ շփումները ցանկալի չեն»,- նշում է մեր աղբյուրը»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am