Պանիրը թանկացել

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրապետությունում պանիրը թանկացել է: Մեկ շաբաթ է «Լոռի» տեսակի պանիրը վաճառվում է կիլոգրամը 1900–2000 դրամով: Պանրի մեկ կիլոգրամի գինը բարձրացել է 100 դրամով: Արտադրողները բացատրում են՝ կաթն են թանկ գնում: «Անցյալ տարի այս ժամանակ կաթի լիտրը 100-120 դրամ էինք գնում, իսկ այսօր՝ 130-140 դրամ, դրա համար էլ մենք մեր արտադրանքն ենք ստիպված թանկացնում»,- «Փաստ» օրաթերթի հետ զրույցում պարզաբանեց Աշոցքի պանրի գործարանի տնօրեն Գեորգի Բաղդասարյանը: Այս տարի հանրապետությունում երաշտ է գրանցվել, եղանակային պայմաններն արդեն իրենց ազդեցությունը թողել են. կաթի արտադրությունը պակասել է: Այն իր հերթին բացասական հետեւանքներ է ունեցել պանրի արտադրության ծավալների վրա: «Էս 40 տարվա մեջ ես այսպիսի բան չեմ հիշում: Հազիվ կարողացել եմ մի 400 տոննա կաթ ընդունել: Երաշտով պայմանավորված` կաթ չկա»,– նշեց պանրագործը: Պանրի արտադրության ծավալները նվազել են՝ իր հերթին փաստեց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: «Կաթի քանակը քիչ է, դրանով էլ պայմանավորված` պանրի արտադրության ծավալներն են քչացել: Եկող տարվա սկզբին արդեն պանրի դեֆիցիտ է սպասվում»,– հայտնեց Գիգոյանը: Պանրի արտադրության ծավալների նվազմամբ պայմանավորված՝ նաեւ արտահանման ծավալներն են կրճատվել: Առայժմ տվյալներ չկան, բայց պանրագործները վստահեցնում են՝ նախորդ տարիների համեմատ արտահանման ծավալները պակաս կլինեն»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am