«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական դպրոցը կգործի հոկտեմբերի 1-ից
«Լուսավոր Հայաստան» կուսակցության լիբերալ քաղաքական դպրոցի առաջին ուսումնական փուլը կսկսվի հոկտեմբերի 1-ին։ «Հայկական ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ քաղաքական դպրոցի բացման ժամանակ այս մասին ասել է դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը։
«Դասընթացը կտևի 4 ամիս և կավարտվի հաջորդ տարվա փետրվարին։ Շրջանավարտներին կտրվեն համապատասխան վկայականներ։ Դասընթացը լինելու է ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական։ Հանդիպումներ են նախատեսվում տարբեր քաղաքական գործիչների, մասնագետների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ», - նշել է Կոնջորյանը։
Դպրոցում ոչ միայն ուսումնասիրելու են քաղաքագիտություն, այլ նաև տնտեսագիտությունը։ Դպրոցում դասավանդելու են ոչ միայն երկրի հայտնի քաղաքական գործիչներ, այլ նաև՝ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ։ Դպրոցի բացման միջոցառմանը հրավիրված Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ սիրով կդասավանդի «Լուսավոր Հայաստանի» քաղաքական դպրոցում։ Միջոցառման ներկա էին նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը և այլք։
