Ակտիվիստները կրկին պառկեցին
Երեւանում այսօր՝ փետրվարի 25-ին, մի խումբ երիտասարդներ «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով կրկին պառկել են Բաղրամյան պողոտայում: Ակտիվիստները փորձել են մոտենալ, ըստ նրանց, իրենց պահանջի միակ հասցեատիրոջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրին, ոստիկանները սակայն թույլ չեն տվել: Ոստիկանները գետնին պառկած ակտիվիստներին գծանցումից հեռացրել են ոտքերից եւ ձեռքերից բռնած: Կան բերման ենթարկվածներ։
