Քոչարյանի որդու նոր բիզնեսը «վայիս» է դարձել գյուղացիների գլխին
Մեր տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Կոտայքի մարզի Բջնի գյուղի տարածքում քառասուն հեկտար հողատարածք է գնել, որի մեծ մասը մորի է աճեցնում, ինչպես նաեւ ջերմատներ է կառուցել։ Պարզվում է, որ գյուղ հասնող ոռոգման ջրի խողովակաշարն անցնում է հենց այն տարածքում, որը դարձել է Քոչարյանների սեփականություն, վերջիններս էլ ըստ ցանկության ու տրամադրության են տնօրինում ոռոգման ջուրը։ Շաբաթներ առաջ երկար ժամանակով Սեդրակ Քոչարյանը ջուրը փակել է գյուղացիների վրա, ինչը մեծ դժգոհության առիթ է դարձել։ Բջնեցիները որոշել են խնդիրը լսելի դարձնել իշխանությունների համար: Տեղեկանալով այդ մասին՝ Սեդրակ Քոչարյանը նորից բացել է խողովակը եւ ջուրը հասանելի դարձրել գյուղացիների համար։ Թեպետ գյուղում վստահ են, որ այս ամենը կկրկնվի, մինչդեռ Քոչարյանը պարտավոր էր նախապես տարածքը տնօրինելու՝ խողովակաշարին այնպիսի ուղղություն տալ, որ շրջանցեր իր սեփականությունը։
