«Չլինի՞ թե բարկացնում ես». Ռուսաստանի հարցը՝ Հայաստանին

«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, ինչպես եւ սպասվում էր, մերժել է «Ելք» դաշինքի առաջարկը՝ ԵՏՄ-ում Հայաստանի անդամակցության դրականն ու բացասականը ուսումնասիրելու համար խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ: Բնականաբար, խորհրդարանի մեծամասնության համար առավել քան մերժելի է դաշինքի հայտարարության նախագիծը, որ ԵՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու մասին էր, եւ որը ներկայացվում էր խորհրդարանի ընդունմանը: Ավելին, իշխող մեծամասնությունը ոչ միայն պարզապես մերժեց «Ելք»-ի նախաձեռնությունը, այլեւ գործնականում այն վերածեց ԵՏՄ-ին Հայաստանի հավատարմության երդման՝ գրեթե բոլոր հնարավոր ու անհնար, հիմնավոր ու անհիմն, տրամաբանված եւ անհեթեթ հնարքներով փորձելով հավաստիացնել մի բան՝ Հայաստանն այլընտրանք չունի: Իսկ կա՞ր «Ելք»-ի նախաձեռնության հանդեպ վերաբերմունքի այլընտրանք, կարո՞ղ էր խորհրդարանի մեծամասնությունը նախաձեռնությանը վերաբերվել այլ կերպ, ասենք՝ մերժել հայտարարության նախագիծը, բայց ընդունել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Կարող էր՝ իհարկե, բայց չգնաց այդ քայլին: Իսկ ի՞նչն էր պատճառը, չէ՞ որ այդպիսով Հայաստանը կկարողանար նաեւ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնությամբ ամրացնել, այսպես ասած, իր ձայնը ԵՏՄ-ում եւ փորձել այդպիսով հասնել այդ կառույցի ներսում տեղի ունեցող քննարկումներում իր համար շահեկան դիրքերի: Առավել եւս, որ հոկտեմբերին Երեւանում նախատեսվում է ԵՏՄ վարչապետների հավաք: Սակայն այստեղ ըստ ամենայնի առավել կարեւոր նշանակություն է ստանում ոչ թե հոկտեմբերին նախատեսվողը, այլ այն, ինչ նախատեսվում է նոյեմբերին, եւ ոչ թե Հայաստանում, այլ Բրյուսելում: Խոսքն Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասին է, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը, որն առանց ավելորդ աղմուկի ստորագրվեց մարտին: Այդ նախագծին ընդառաջ՝ պաշտոնական Երեւանն ըստ ամենայնի փորձում է առավելագույնս խաղաղ պահել Ռուսաստանի տեսադաշտը՝ վերջին գիշերը որեւէ անցանկալի զանգից խուսափելու համար: Մի կողմից՝ սա, իհարկե, հասկանալի տրամաբանություն է, մյուս կողմից, սակայն, առկա է մեկ այլ հարց կամ ռիսկ: Բանն այն է, որ մինչեւ նոյեմբեր այդօրինակ զգուշավորությունից կարող է օգտվել Ռուսաստանը եւ Հայաստանին ներկայացնել, այսպես ասած, ոչ մեծ, բայց կարեւոր մանրուք հանդիսացող պահանջներ, որոնք Երեւանը չմերժի հենց նույն նկատառումից ելնելով՝ հանկարծ Ռուսաստանին չտալ դժգոհության որեւէ առիթ եւ չստեղծել բացասական նախատրամադրվածություն, որը կանդրադառնա Հայաստան-ԵՄ համաձայնագրի վրա: Ընդ որում, այդ պահանջները կամ պայմանները, կամ առայժմ, այսպես ասած, չակերտավոր առաջարկները Հայաստանին կարող են ներկայացվել առայժմ կուլիսային մակարդակում՝ դրա դիմաց գոնե առայժմ ակնկալելով ընդամենը բանավոր քաղաքական խոստումներ: Եվ այդ իմաստով ուշագրավ է դառնում Ռուսաստանի կրթության ու գիտության նախարարի այցը Հայաստան, նաեւ հոկտեմբերին ԵՏՄ հավաքի ընթացքում ՌԴ վարչապետ Մեդվեդեւի այցը Հայաստան: Այսինքն՝ մի կողմից՝ Հայաստանի նախանոյեմբերյան կեցվածքը լինելով լիովին տրամաբանական, հաշվի առնելով Ռուսաստանի անկանխատեսելիությունը, մյուս կողմից՝ շատ է հիշեցնում «Տերն ու ծառան» հայտնի հեքիաթի դրվագը, իհարկե՝ հակառակ տրամաբանությամբ՝ «Չլինի՞ թե բարկանում ես» ծառայի հարցի փոխարեն հնչում է՝ «Չլինի՞ թե բարկացնում ես» Ռուսաստանի հարցը: Այստեղ է, որ հանգում ենք Հայաստանի եվրաինտեգրացիոն հեռանկարի գլխավոր ռիսկին, որն ամենեւին Ռուսաստանը չէ: Ռուսաստանը մեծ հաշվով այդ հարցում հետեւանք է, իսկ գլխավոր ռիսկն այն է, որ ԽՍՀՄ-ից անկախացած Հայաստանը 25 տարիների ընթացքում այդպես էլ չի համալրվել կայուն քաղաքական հոսանքով, որը կառուցված կլիներ եվրաատլանտյան գաղափարական-քաղաքական հենքի վրա եւ թեկուզ այդպես էլ եկած չլիներ իշխանության, բայց ձեւավորած լիներ Հայաստանի քաղաքական հավասարակշռության եւ ինքնիշխանության ներուժի մի շատ կարեւոր բաղադրիչ, որը Հայաստանին թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաեւ բարկանալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am