Վաչե Մանուկյանի անհասկանալի գործերը
Բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին կհիշեն շատերը, նա Հայաստանում հայտնի դարձավ «Սեւան» հյուրանոցի տխրահռչակ պատմությամբ: 1996 թ. հյուրանոցը վաճառվեց «Կարուսել Իստաբլիշմենթ» ընկերությանը, որը պատկանում է Վաչե Մանուկյանին: Թեեւ գնորդը պարտավորվել էր 5 տարվա ընթացքում կառուցել հյուրանոցը` այն մինչ այժմ կիսաքանդ վիճակում է: Տարիներ առաջ մամուլում տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ հյուրանոցի կառուցումը ձգձգվում է Վաչե Մանուկյանի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջեւ տարաձայնությունների պատճառով: Քոչարյանը գնաց, սակայն հյուրանոցը չկառուցվեց ու հիմա էլ մնում է կիսաքանդ ու ավերված վիճակում: Հետաքրքրական է, որ գործարարը Մայր Աթոռի տարածքում բարեգործական հիմունքներով ադմինիստրատիվ կենտրոն է այս օրերին կառուցում, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս: Թվում էր, թե հյուրանոցի ճակատագիրն անորոշ է, քանի որ գործարարը միջոցներ չունի, սակայն պարզվում է՝ գործարարը պատրաստ է ձեռքից բաց թողնել մայրաքաղաքում մեծ հեռանկար ունեցող մի բիզնես պրոյեկտ, փոխարենը Էջմիածնում բարեգործություն անել:
