Նալբանդյանը նշաձողը բարձրացրել է երեք կետով. Շավարշ Քոչարյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրականացնում են երկու առաքելություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում և ռազմական գործողությունների վերսկսման բացառում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Ցավոք, այս պահին երկրորդ առաքելությունը դարձել է առաջնային՝ թույլ չտալ, որ վերսկսվեն ռազմական գործողություններ՝ առավել ևս, որ երեք համանախագահ երկրները հանդիսանում են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական 5 անդամներից երեքը: Իրենց պատասխանատվությունն է, որ աշխարհի որևէ ծայրում չլինի պատերազմ, էլ ուր մնաց այն դեպքը, երբ իրենք միջնորդ են: Եթե նման բան սկսվի, դա ուղղակի ապտակ է մշտական խորհրդի երեք անդամներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Քոչարյանը: Նա հավելեց, որ այսօր հաճախ են ասում՝ պետք է դուրս գալ բանակցային գործընթացից, ճանաչել Արցախի անկախությունը, բայց շեշտեց, որ  պետք է հասկանալ, որ կա նաև երկրորդ առաքելությունը՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում: «Բոլոր հանդիպումների իմաստը հենց դա է՝ պահպանել կայունությունը և թույլ չտալ նոր ռազմական գործողություններ: Այլ բան է, թե Ադրբեջանը ինչպես է այդ ամենը ներկայացնում, նոր բառեր է հորինում և իրենց թվում է, թե դրանով ամեն ինչ թաքցնում են, սակայն ամեն ինչ շատ պարզ է և հստակ երևում է»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը:Քոչարյանի խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարությունը իր ապակառուցողական քաղաքականությունը թաքցնելու համար նոր բառեր է փնտրում՝ «առարկայական բանակցություններ», «տրամաբանական քայլեր»: «Ի՞նչ է դա նշանակում՝ իրենց ստանդարտ մոտեցումն է: Առարկայական նրանք համարում են միայն այն հարցերը, որ իրենց համար են հետաքրքիր, տրամաբանական համարում են այս մոտեցումը՝ եկեք լուծենք այն հարցերը, որ մեզ է պետք, մնացածի մասին հետո կխոսենք: Հասկանալի է, որ այստեղ ոչ առարկայական տրամաբանություն կա, ոչ էլ տրամաբանական առարկայություն: Հասկանալի է, որ նման իրավիճակում խոսել որևէ առաջընթացի մասին անհնար է»,- ընդգծեց Շավարշ Քոչարյանը: Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համաժողովի ընթացքում ԼՂ հակամարտության վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի  հայտարարությանը՝ Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ նախարարը ներկայացրել է նույն մադրիդյան սկզբունքները, սակայն, ներկայացնելով հանդերձ, նշաձողը բարձրացրել է երեք կետով: «Առաջին՝ նախարարը հստակեցրեց, որ եթե խոսքը գնում է միջանցքի մասին, ապա դա պետք է լինի այնպիսի միջանցք, որը հասանելի չի լինի որևէ զենքի համար: Երկրորդ՝ եթե տարածքի մասին է խոսքը, չի կարող լինել այնպիսի քննարկում, որը կսպառնա Արցախի անվտանգությանը: Երրորդ՝ նախարարը  ֆիքսեց Արցախի մասնակցությունը բանակցություններին: Նա ընդամենը նշաձողը բարձրացրեց այս երեք կետով»,- մանրամասնեց փոխնախարարը:Անդրադառնալով հարցին՝ չի՞ կարծում, որ ապրիլյան պատերազմից հետո մադրիդյան փաստաթուղթը կորցրել է արդիականությունը և նոր փաստաթուղթ է անհրաժեշտ, Քոչարյանը պատասխանեց. «Նոր փաստաթուղթ  կարող են առաջարկել միջնորդները: Ի սկզբանե մադրիդյան փաստաթուղթը մեր երազանքը չի եղել: Պատահական չէ, որ հայկական կողմերից մադրիդյան փաստաթուղթը որպես բանակցությունների համար հիմք ընդունել է Հայաստանը, Արցախը չի ընդունել: Այսինքն, եթե լինի նոր փաստաթուղթ, ապա դա պետք է գա համանախագահներից, ավելին՝ բոլոր կողմերը պետք է համաձայնվեն որպես հիմք ընդունել: Կամ առնվազն կողմերից երկուսը պետք է համաձայնվեն: Իհարկե, մեր ցանկությամբ պետք է լրիվ այլ փաստաթուղթ լիներ, սակայն մենք հասկանում ենք, որ կա միջազգային ձևաչափ: Իսկ Ադրբեջանը իր քայլերով ամեն անգամ հակադրվում է այդ ձևաչափին:  Մենք չպետք է նմանվենք Ադրբեջանին»:

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am