Ես պարզապես Լևոնի հետ չեմ ամուսնանում. ես ամուսնանում եմ Հայաստանի հետ (լուսանկարներ)

«Ճամփորդ» շաբաթաթերթը զրուցել է շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլիի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև. Արիանան նշում է, որ ամուսնությունն իրենց համար հարաբերությունների հաջորդ փուլ է նշանավորում. «Փոխադարձ նվիրվածության աստիճանը ցույց տալու միջոց է ամուսնությունը: Կարծում եմ ամեն մեկն ունի ընտրության իրավունք, թե ինչպես պլանավորի իր կյանքը: Օրինակ, Լևոնը պլանավորել էր ու հաղթեց բոլոր մրցաշարերում. սա որոշում ու նպատակ էր, ամուսնությունը նույնպես կարևոր որոշում է մեզ համար։ Երբեմն դու չես կարողանում պլանավորել կյանքդ, սակայն երբ ես և Լևոնը հանդիպեցինք, ապագայի համար հանգիստ էինք։ Մենք ցանկանում էինք մեր 20-ականներն անցկացնել նվաճումների հասնելու և անձնային աճի տրամաբանությամբ, դա այն տարիքն է, երբ մարդը լի է էներգիայով, պայքարելու ցանկությամբ։ Երեխաների ծնվելուն պես դու կորցնում ես այն տեսլականը, ուր ցանկանում էիր գնալ: Մենք ընտրեցինք ու որոշեցինք ամուսնության մասին մտածել ավելի ուշ: Ես չեմ ասում, որ ավելի վաղ տարիքում ամուսնանալը վատ է, ամենևին այդպես չեմ կարծում։ Ուղղակի սա մեր ընտրությունն է ու, ըստ իս, լավ որոշում է։ Կարծում եմ՝ ամուսնության պետք է գնան երկու ամբողջական մարդիկ: Չպետք է լինեն կեսեր՝ Լևոնը կամ Արիանան: Մարդիկ պետք է լինեն կայացած՝ թե՛ հոգեպես, թե՛ զգացմունքների և բարոյականության տեսանկյունից: Ամուսնության ժամանակ զույգերն ամբողջությամբ նվիրվում են միմյանց: Շատերը կարծում են, որ ամուսնությունը երկու կեսերի միություն է, բայց այսպես բացասական կախվածություն է ծնվում նրանց միջև։ Երբ դու կայացած, «լիքը» մարդ ես, սովորում ես, վերցնում ես և կարող ես տալ, ուրեմն կկարողանաք երկուսով սեր ու աշխատանք ներդնել ձեր հարաբերությունների մեջ ու ամուր ընտանիք կունենաք։ Մենք արդեն պատրաստ ենք ամուսնության: Ի դեպ, Լևոնն այս տարի հաղթել է բոլոր մրցաշարերում»։ Արիանան վերջերս հաճախ է բացակայում խմբագրությունից՝ աշխատելով մեզ հետ մեքենայից, հարսանեկան հագուստ փորձելիս ու հյուրերին դիմավորելիս։ Եթե սովորաբար բացակայության հիմնական պատճառները գործուղումներն են, ապա վերջին մեկուկես ամսում զբաղված է անձնական հարցերով, նշում է,որ հենց այս ընթացքում է սկսել հարսանյաց դետալներով զբաղվել, աշխատանքի ռիթմից դուրս ընկնել չէր ուզում, հետո էլ, առանձնապես ճոխություն չի ակնկալում: «Իհարկե, որպես աղջիկ ոգևորված եմ: Սակայն ես չեմ թմբկահարում ամուսնությանս մասին: Իմ ընկերներից շատերը դեռ շատ երիտասարդ տարիքից ընտրել էին հարսանյաց սանրվածքը, մազերի, զգեստի ձևն ու գույնը: Անկեղծ ասած, ես այդ ամենը որոշել եմ մի քանի ժամվա մեջ: Անգամ իմ զգեստն եմ ընտրել այս վերջին ամսվա, ավելի ճիշտ՝ երկու շաբաթվա ընթացքում: Ամուսնական մանրամասներով և աղջկական թիթիզությամբ այդքան էլ տարված չեմ: Ինձ համար առավել կարևորը ամուսնության խորհուրդն է: Որպես քրիստոնյա ես հավատում եմ, որ Աստծո աչքերում ամուսնությունը կարևոր է: Աստված է, որ կապում է մարդկանց միմյանց հետ: Ընտանիքի և ընկերների, ինչպես նաև Հայաստանցի ընկերների շրջապատում այդ գաղափարի տոնումը իրոք առանձնահատուկ է ինձ համար»: Արիանան ընդգծված սեր ունի Արցախի նկատմամբ, որով վարակել է նաև մեզ, այսպիսով լեռնահայրենիք գնալիս հաճախ ենք ընկերակցում նրան՝ հետներս լուսանկարներ, հոդվածներ, ժենգյալով հաց ու թթի օղի բերելով։ Սովորաբար Արիանային ընկերակցում է մեր գործընկեր Գարեգինը: Հենց նա էլ հետաքրքրվեց. Արցախ վերջին գործուղման ժամանակ մտածում էր պսակադրության արարողությունը հենց Արցախում կազմակերպել: Ո՞րն է այդ մտքից հրաժարվելու պատճառը: Արիանան թոթովում է ուսերը. «մեյքափը», զգեստը, սանրվածքն իր համար այնքան էլ կարևոր չէր: Գարեգինը ճիշտ է նկատել, շատ կարևոր էր հարսանյաց վայրը: Եվ… տորթը։ Երեք ամիս առաջվանից տորթերի համտեսով էր զբաղված: Մեզ էլ ուրախ լուր հայտնեց. տորթը լինելու է «Օրեո» թխվածքաբլիթի համով, իր սիրելի քաղցրավենիքն է, Լևոնն առանձնապես չի ընդդիմացել։ Արցախի հետ կապված իսկապես լուրջ պլաններ կային։ Բնություն, բացօթյա տարածք, համեղ ավանդական ուտեստներ… Ցավոք, չստացվեց։ Արտասահմանից շատ հյուրեր ունեն, ընկերների մեծ մասն էլ Երևանում է ապրում և ֆիզիկապես հնարավոր չէ այդքան արագ Արցախում հայտնվել։ Բայց երազանք կա՝ ամուսնության տարեդարձը հավանաբար այնտեղ կտոնեն ու էլի փոքրիկ հարսանիք կունենան։ Մանրամասները՝ այստեղ.

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am