Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների և հանրային ծառայության համակարգի արդյունավետության բարձրացմանն ուղղված գործունեության վերաբերյալ, ինչպես նաև Տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի մասին հարցերը: Առաջին հարցը ԱԱԽ անդամներին զեկուցել են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստի մասնակիցներին ներկայացվել են հակակոռուպցիոն ոլորտում մինչ այժմ իրականացված միջոցառումները, այդ թվում՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» Հանրապետության Նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 20-ի կարգադրության համաձայն ստեղծված աշխատանքային խմբի գործունեության արդյունքում մշակված օրենքների նախագծերի փաթեթը, կոռուպցիայի դեմ պայքարում միջազգային համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքները, ինչպես նաև հակակոռուպցիոն նոր ռազմավարության ուղղությունները: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված զեկույցները: Օրակարգի երկրորդ հարցը զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Զեկուցողների կողմից ընդգծվել է, որ ՀՀ տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական քաղաքականության հայեցակարգը, համաձայն ներկայացված նախագծի, պետական քաղաքականության կարևոր բաղկացուցիչ է: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայիս ծանրակշիռ ազդեցությունը կառավարման բոլոր ոլորտների բնականոն ու արդյունավետ գործառնության վրա ավելի է մեծացնում տեղեկատվական անվտանգության ապահովման հայեցակարգային և նորմատիվաիրավական փաստաթղթերի մշակման ու արդիականացման անհրաժեշտությունը: ԱԱԾ տնօրենը նշել է, որ նախագիծը միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից պատրաստվել է աշխարհում առկա արդի մարտահրավերներին, զարգացումներին համահունչ տեղեկատվական անվտանգության ապահովման նոր չափանիշների, ռազմավարական ուղղությունների մշակման և կիրառման անհրաժեշտությունից ելնելով: Հայեցակարգի նախագծում ներկայացված են Հայաստանի Հանրապետության տեղեկատվության անվտանգության ապահովման ոլորտում առկա վիճակը, հիմնարար արժեքները, սկզբունքները, շահերը, սպառնալիքները և մարտահրավերները, քաղաքականության նպատակները, խնդիրները, ներպետական և միջազգային համագործակցության հարցերը և այլն: Նշված հարցերի համատեքստում ամփոփված են նաև տեղեկատվական միասնական քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները: Ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները, հավանության է արժանացրել հայեցակարգի նախագիծը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am