Դրանք մեկ գիշերվա որոշումներ չեն. Հերմինե Նաղդալյան
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում Ելք խմբակցության՝ ԵՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատագամավոր Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ այն որոշումները, որոնք կայացվել են, դրանք մեկ գիշերվա որոշումներ չեն: «ՀՀ նախագահի խոսքը չարժե այդպես խեղաթյուրել, որովհետև շատ լավ պատկերացնում եք, թե ինչ միջավայրում և ինչպես է դա հնչեցվել: Տնտեսական միավորումները թղթի վրա ստորագրելով չեն կայանում, դրա համար ժամանակ ու աշխատանք է պետք: Եվ տնտեսական միավորումների վերաբերյալ փաստաթղթերի ստորագրումը դա միայն դուռը բացելու հնարավորություն է: Դուռը բացվել է, այդ դռնից ներս մտնելու համար մենք պետք է աշխատանք կատարենք: Այսօր ՀՀ-ն կատարում է այդ աշխատանքը»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
