Փաշինյանը կատակեց, Գեղամյանն վրդովվեց

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումների ժամանակ հարցը զեկուցող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լուրջ քննարկումներ են անհրաժեշտ. «Գերտերություններից մեկի ազդեցությունն անհամաչափորեն ծանրանում է և այս իրավիճակը հավասարակշռելու անհրաժեշտություն կա»: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի հեղինակած գիրքը՝ «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության այլընտրանքը պատերազմն է» վերնագրով ու հայտարարեց. «ԵԱՏՄ-ին անդամակցությամբ անվտանգային կոնտեքստը չի ապահովվել, որովհետև ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո միայն հայկական կողմը ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում ունեցել է տարածքային լրջագույն կորուտսներ և լրջագույն կասկածներ կան, որ Ադբեջանը այդ պատերազմի պայմանները քննարկել և համաձայնեցրել է ԵԱՏՄ մեր գործընկերների հետ։ Ուղիղ վկայություններ կան, որ պատերազմի շրջանում ԵԱՏՄ մեր որոշ գործընկերներ Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք են դրսևորել, կոնկրետ քայլերով դա արտահայտել են ու շարունակում են արտահայտել։ Կոնկրետ ասեմ՝ Բելառուսն ու Ղազախստանը Ադրբեջանի հետ ավելի սերտ տնտեսական, քաղաքական, ռազմական հարաբերություններ ունեն, քան՝ Հայաստանի հետ։ Ռուսաստանն էլ դեռ պետք է խորը վերլուծել ու հասկանալ, թե ում ռազմավարական գործընկերն է»։ Քննարկմանը Արտաշես Գեղամյանն էլ ներկա, և անմիջապես նշեց, թե միջազգային շատ գործընկերները եկել, իրենից շնորհակալություն են հայտնել այդ գրքի համար. «Պարոն Փաշինյան, դուք տեղյա՞կ եք Ուկրաինայի տնտեսությունը ինչպիսի խայտառակ վիճակում է»։ «Այսօր որպես դրական օրինակ բերել այդ երկրներին, ինչ խոսք, խոսում է, որ ընտրված կուրսը՝ այն է՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին միանգամայն տեղին է։ Հակառակ պարագայում կունենայինք այն, ինչ ունեն Ուկրաինայում: Ուկրաինայի հետ մեր ապրանքաշրջանառությունը 109 մլն դոլար է եղել, այսինքն` ավելի, քան Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը միասին վերցրած։ Անդրադառնալով ձեր հոդվածի թեմատիկայի` ասեմ, որ ձեր պնդումը չի արդարացվում»,-նկատեց Նիկոլ Փաշինյանը։ «Նման հաձայնեցումները, եթե ձեր կարծիքով եղել են, կհանգեցնեին նրան, որ հայկական զորքերը կհայտնվեն Արաքսի ափին։ Նաեւ շնորհակալ եմ, որ գրքիս վերնագրին գոնե ծանոթացել եք»,-վրդովված ասաց Արտաշես Գեղամյանը: «Այդ գրքերը այնքան եք պատմում, որ հետագայում կարդալու անհրաժեշտություն այլեւս չի լինում... Այնպես եք ասում, կարծես միայն Թուրքիայից բերված զենքերով են մեզ վրա կրակում»,- կատակեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am