«Սա սովորական քաղաքական իրավիճակ չէ». Զուրաբյանը զգուշացնում է
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումների ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Արարատ Զուրաբյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը բավականին տարօրինակ պետություն է, ժամանակ առ ժամանակ «կոլցո» օպերացիա է անցկացնում, տարբեր ժամանակ տարբեր կողմերի է աջակցում: Ինչպես փաստեց՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջնորդվում է Ռուսաստանի Դաշնության շահերով. «Սա սովորական քաղաքական իրավիճակ չէ և պետք է շատ զգույշ մոտենալ այս հարցին»: Ըստ նրա` խնդրի շուրջ լուրջ քննարկումներ և կոնսենսուս է պետք:
