Քաբուլի օդանավակայանը հրթիռակոծելիս թիրախավորել էին Պենտագոնի ղեկավարին
Tolo News աֆղանական հեռուստաալիքը հայտնում է,որ «Թալիբան» շարժումն ստանձնել է Քաբուլի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման պատասխանատվությունը, նշելով, որ իր թիրախը եղել է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը: Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել է, որ օդանավակայանի տարածքում եւ դրա մերձակայքում ընկել են 20-ից մինչեւ 30 հրթիռներ: Մինչդեռ, ըստ Reuters գործակալության տեղեկատվության, Քաբուլի օդանավակայանի հրթիռակոծման պատասխանատվությունը թալիբներից անմիջապես հետո ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով Քաբուլ են ժամանել սեպտեմբերի 27-ին: Khaama Press գործակալության տվալներով՝ Մեթիսը եւ Ստոլտենբերգը այցի ընթացքում բանակցություններ կվարեն երկրի ղեկավարության հետ:
