Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. հետազոտություն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» (APR Group) ՀԿ-ի հետ համագործակցությամբ այս տարվա մայիսին ՀՀ տարածքում իրականացրել է սոցիոլոգիական հետազոտություն՝ պարզելու հասարակության դիրքորոշումները միջազգային կառույցների (ԵՄ, ԵԱՏՄ) նկատմամբ: Հետազոտությունն իրականացվել է Նորվեգիայի հելսինկյան կոմիտեի ֆինանսական օժանդակությամբ՝ «Ոստիկանության հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում: «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք դիրքորոշումներ» խորագիրը կրող հետազոտության արդյունքները ներկայացված են նախորդ 3 տարիներին իրականացված համանման հետազոտության արդյունքների հետ համեմատությամբ: Հետազոտությունը ցույց է տվել, որ 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, երբ ՀՀ ամենաբարձր մակարդակում հայտարարվեց Մաքսային, հետո Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու մասին, Հայաստանի Հանրապետությունում միջազգային այս կառույցի անդամագրման կողմնակիցների թիվը վերջին չորս տարիների՝ 2014-2017 թթ. ընթացքում նվազել է, զուգահեռաբար աճել է Եվրոպական միությանն անդամակցելու կողմնակիցների թիվը: 2014-17թթ. Եվրասիական տնտեսական միության անդամակցության կողմնակիցների դիրքորոշման վրա Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես բարեկամ պետություն համարելու գործոնի ազդեցությունը էականորեն նվազել է: Ռուսաստանի Դաշնությանը որպես բարեկամ երկիր նշողների մոտ 1/3-ը կողմնակից է Եվրամիության անդամակցությանը: Անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության հասարակությունը ավելի է հստակեցրել իր դիրքորոշումները նշված միջազգային երկու կառույցներին անդամակցելու վերաբերյալ. առավել երիտասարդները, առավելապես կանայք, որոնք բնակվում են քաղաքային բնակավայրերում և Երևանում, և նրանց ընտանիքների միջին ամսական եկամուտը բարձր է հանրապետական միջին եկամտից, նախընտրում են  Հայաստանի Հանրապետության  անդամակցությունը Եվրոպական միությանը: Եվրոպական միության անդամակցության կողմնակիցները ակնկալում են ՀՀ քաղաքական/պետական ինստիտուտների գործունեության բարելավում, միաժամանակ մեծ են նրանց մոտ արտագաղթի միտումները: Իշխանությունների կողմից վերահսկվող առավել լայն լսարան ունեցող տեղեկատվության աղբյուրից՝ հեռուստատեսությունից, տեղեկություններ ստացողների թվում գերակշռում են ԵԱՏՄ-ին անդամակցողների  կողմնակիցները, իսկ իշխանության կողմից քիչ վերահսկվող տեղեկատվության աղբյուրից՝ սոցիալական կայքերից տեղեկատվություն ստացողների թվում գերիշխում են Եվրամիության անդամակցության կողմնակիցները: Հետազոտության արդյունքները մանրամասն ներկայացված են ԱՅՍՏԵՂ

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am