ԵԱՀԿ պաշտոնյա. «ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում»

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) ամփոփել է Ադրբեջան կատարած երկօրյա այցի արդյունքները՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, թե Լեռնային Ղարաբաղի շարունակվող հակամարտությունը ինչ ազդեցություն է գործում տարածաշրջանի բնակիչների վրա: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքը: «Մենք պետք է երբեք չմոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է դժբախտ պատահարների պատճառ դառնալ. գոյություն ունեցող ստատուս-քվոն պարզապես անընդունելի է: Ես շարունակելու եմ աշխատել՝ այս ողբերգական իրականությունը պահելու քաղաքական առաջնորդների օրակարգում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ միջազգային հարթակներում»,- ասել է Վիգենինը: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական կարգավորում՝ իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին: Վիգենինը հորդորել է կողմերին հրաժարվել ագրեսիվ հռետորաբանությունից և առավել կառուցողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության: Անդրադառնալով մոտ ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ Վիգենինը նշել է, որ թեպետ հիմնախնդրի լուծումը գտնելու վերջնական պատասխանատվությունն ընկնում է երկու երկրների կառավարությունների վրա, սակայն ավելի մեծ միջազգային ուշադրությունը կարող է օգնել խաղաղարար ջանքերին: Ադրբեջանից հետո Վիգենինն այցելելու է նաև Վրաստան և Հայաստան: Տարածաշրջանային այցի արդյունքներով նա զեկույց կհրապարակի հոկտեմբերի 4-ին:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am