Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետի կալվածքները, տները եւ թաքցրած բաժնետոմսը.ՀԺ

Արագածոտնի ՀՅԴ-ական մարզպետ Աշոտ Սիմոնյանը բավականին մեծ կարողության տեր է: Սիմոնյանը ունի մեկ բնակարան բազմահարկ բնակելի շենքում, մեկ առանձնատուն`հողամասի վրա կառուցված, իր հարակից շինություններով: Արագածոտնի մարզպետն ունի նաեւ հինգ հողամաս, որոնք գտնվում են տարբեր հասցեներում: Այս մասին տեղեկանում ենք մարզպետի ներկայացրած հայտարարագրից:Հայկական ժամանակին   հաջողվեց պարզել, որ Սիմոնյանի բնակարանը գտնվում է Երեւանի 16-րդ թաղամասում, իսկ առանձնատունը` Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում: Այս գյուղում են գտնվում նաեւ վերջինիս հողամասերը:Աշոտ Սիմոնյանը, ըստ հայտարարագրի, ունի 6 մլն 500 հազար ՀՀ դրամ, 12 հազար ԱՄՆ դոլար եւ 8 հազար եվրո: Մինչ այս մարզպետի եկամուտը կազմել է 1 մլն 600 հազար դրամ, որը գոյացել է նրա աշխատավարձից:Նշենք, որ Սիմոնյանը մասնագիտությամբ տնտեսագետ է: Նա նաեւ իր ընկերությունն ունի: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ նա ԿԸՀ էր ներկայացրել իր ունեցվածքի մասին տեղեկություններ եւ նշել, որ «Ամինտաս Գրուպ» ընկերության տնօրենն է: Մամուլի հրապարակումների համաձայն, նա նշել էր, որ այս ընկերությունից ունի 7 մլն 310 հազար դրամի շահաբաժին: Սակայն այս մի հայտարարագրում Սիմոնյանը մոռացել է այդ բաժնեմասից տվյալներ հայտարարագրել:Եթե նա վաճառած լիներ իր բաժնետոմսերը, ապա պետք է ստացված գումարը, որպես եկամուտ, նշեր իր հայտարարագրում, բայց Սիմոնյանի եկամուտներն, ըստ հայտարարագրի, ձեւավորվել է միայն աշխատավարձից:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am