Ակցիա.Սասնա ծռերի պաշտպանները դատին եկել են հատուկ շապիկներով
Քիչ առաջ Սասնա ծռերի 14 անդամների գործով պաշտպանները ակցիա են սկսել Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Նրանք հատուկ վերնաշապիկներ են հագել, որոնց վրա պատկերված է գործը քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկարը, ինչպես նաեւ գրված է՝ «Ազատություն Արտուշ Գաբրիելյանին», «Մի բռնաբարեք օրենքը»։ ինչ այդ, պաշտպաններին թույլ չէին տալիս մտնել նիստերի դահլիճ՝ առաջարկելով բացել պայուսակները, ինչպես նաև գրպաններից հանել ազդանշան տվող առարկաները։ Նույնսիկ մի քանի փաստաբանների նկատմամբ արձանագրություն կազմվեց։ Փաստաբանները, շապիկներ հագած, առանց պայուսակների մտան նիստերի դահլիճ, սակայն պարզվեց, որ դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը հետաձգել է: Փաստաբանները կարծիք հայտնեցին, որ դատավորին նախապես տեղյակ էր պահվել ակցիայի մասին, ուստի նա որոշել էր այդկերպ խուսափել տհաճ իրավիճակից։ Դատախազ Պետրոս Պետրոսյանը պաշտպան Լուսինե Սահակյանից եւս խնդրել է այդ շապիկներից և խոստացել, որ անպայման կհագնի, Լուսինե Սահակյանն էլ իր շապիկը նվիրել է նրան։
