Գագիկ Ծառուկյանը Քուվեյթի շեյխին «հրավիրում է» հանքարդյունաբերության ոլորտ՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրում անելու
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ նախագահ, ԱԺ ԾԴ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավերով սեպտեմբերի 24-ից ՀՀ-ում է գտնվում Քուվեյթի շեյխ Ահմեդ Ալ-Ֆահադ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահը: Ըստ տեղեկությունների՝ սա նրա երկրորդ այցն է, որն առավելապես գործնական-ճանաչողական նշանակություն ունի: Այս տարի մայիսին ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից FIFA-ում կոռուպցիոն բազմամիլիարդ գործարքներին ուղղակի մասնակցության համար մեղադրանքից հետո Քուվեյթի շեյխը հրաժարական տվեց: ՀՀ-ում շեյխին հյուրընկալող Գագիկ Ծառուկյանը ցանկանում է նրան ներգրավել Հայաստանի ամենահեռանկարային՝ հանքարդյունաբերության ոլորտ, մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրման դիմաց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
