Հյուսիսային Կորեան փորձում է հասկանալ Թրամփի քաղաքականություն
The Washington Post-ի փոխանցմամբ,Հյուսիսային Կորեայի իշխանությունները դիմել են ամերիկացի վերլուծաբաններին, ովքեր կապեր ունեն ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում, որպեսզի նրանք բացատրեն Հյուսիսային Կորեայի հանդեպ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը։ «Նրանց գլխավոր խնդիրը Թրամփն է։ Նրանք չենք կարողանում հասկանալ նրան:ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները խորհրդակցությունների համար Փխենյան են հրավիրել Կորեական թերակղզու հարցերով ԿՀՎ բաժնի պետի նախկին տեղակալ Բրյուս Քլինգներին։ Նա հայտարարել է, որ մերժել է հրավերը»,-հայտարարել է պարբերականի աղբյուրը։ Հյուսիսկորեական իշխանությունները դիմել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Դուգլաս Պաալին, ով ներկայում հանդիսանում է Քարնեգի հիմնադրամի փոխնախագահը։ Փխենյանը ցանկացել է, որպեսզի նա չեզոք վայրում, օրինակ, Շվեյցարիայում, կազմակերպի բանակցություններ պաշտոնական անձանց և փորձագետների հետ, ովքեր կապեր ունեն Հանրապետական կուսակցության հետ։ Պաալը նույնպես մերժմամբ է պատասխանել։
