Զինվորի զորացրման հիմքը կե՞ղծ է. ինչու են զորակոչել, ապա զորացրել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել նախկին զինծառայող Միքայել Կեսոյանի առողջական խնդիրների հետ կապված վերջինիս տրամադրված երկու փաստաթղթերի մեջ տեղ գտած հակասության վերաբերյալ: Միքայել Կեսոյանը զորակոչվել էր բանակ` ունենալով տեսողական խնդիրներ, որը հարաճելու միտում չի ունեցել, սակայն մեկ տարուց ավելի ծառայելուց հետո նրան զորացրել են՝ պատճառաբանելով, որ նման հեռատեսությամբ նա ծառայության համար պիտանի չէ: Նախկին զինծառայողը մեզ հետ զրույցում հարց էր բարձրացրել, որ եթե պիտանի չի եղել ծառայությանը եւ տեսողությունը բանակում չի վատացել, ապա ինչո՞ւ են իրեն զորակոչել բանակ: Միքայել Կեսոյանը նաեւ ՊՆ-ից խնդրել էր կենսաթոշակ նշանակել իրեն: Նախկին զինծառայող Միքայել Վաչիկի Կեսոյանը 2015 թվականի երկրորդ զորակոչով ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում, որից հետո եղել է ՊԲ N զորամասում, որը ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվել է ադրբեջանական զինված ուժերի հիմնական հարվածի տակ: Այդ մասին նրա զինգրքույկում կա համապատասխան նշումը: Ապրիլյան պատերազմից հետո Կեսոյանը տեղափոխվել է հոսպիտալ, եւ 2016 թվականին նոյեմբերին ոչ պիտանի է համարվել զինծառայության համար, վաղաժամ զորացրվել է: ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 3093 որոշմամբ նախկին զինծառայողի մոտ առկա է եղել «OU Բարձր աստիճանի հեռատեսություն՝ OD -7.5D, բարդ ուղիղ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ-0.5D» ախտորոշմամբ հիվանդություն, որը վնասվածքի, խեղման հետ կապ չունի եւ կապված չի եղել զինվորական ծառայության հետ: «ՀՀ ՊՆ 08.04.2013 թվականի թիվ 410 հրամանի 86Բ, 16Գ, 36Գ հոդվածի 1-ին սյունակի համաձայն՝ պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումներով՝ պատերազմի ժամանակ»,- ասված է ԿՌԲՀ-ի որոշման մեջ: Միքայել Կեսոյանը համաձայն չլինելով այս որոշման հետ՝ դիմել է պաշտպանության նախարարին, որի փոխարեն պատասխանել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը: Մինչ այդ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ ցանկացած որոշում պետք է լինի օբյեկտիվ, հաստատված համապատասխան փաստաթղթերով: Նախարարը նշել էր նաեւ, որ այդ գործընթացը գտնվելու է իր հսկողության տակ: Կեսոյանը 2017 թվականի մայիսի 5-ին ստացել է ԿՌԲ հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի պատասխան նամակը, որտեղ նշել է. «Հիվանդության պատճառական կապը որոշվել է որ, կապված չէ ծառայության հետ, քանի որ Ձեր (Միքայել Կեսոյանի, հեղ.) խնդիրը առկա է եղել վաղ մանկական հասակից»: Հաջորդ հիմնավորման մեջ ասված է. «Ձեր վերաբերյալ զորակոչային եւ ՀՀ ԿՌԲՀ-ի կողմից կայացված որոշման ախտորոշումների տարբերությունը պայմանավորված չէ հիվանդության աճով, քանի որ հեռատեսությունը տվյալ տարիքային խմբում չունի հարաճելու միտում, եւ նրա աստիճանը մնում է անփոփոխ կամ կարող է նվազել: Ձեր դիմումում նշված մարտական գործողությունները նույնպես չէին կարող ազդել եւ չեն ազդել հեռատեսության աստիճանի փոփոխման վրա»: ԿՌԲՀ-ի որոշման եւ գրության համադրությամբ ստացվում է, որ զինծառայողը պիտանի է եղել զորակոչմանը, սակայն վաղաժամ զորացրվել է համարվելով ոչ պիտանի ծառայությանը տեսողության վատացման պատճառով: Այս հակասությունները պարզաբանելու նպատակով armtimes.com-ի օգոստոսի 14-ին հարցում էր ուղարկել ՊՆ: Նույն օրը պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը պատասխանել էր. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am