«Մի գնա»-ից հետո շքեղ առանձնատուն ու ամենագնաց նվեր չեմ ստացել. համաշխարհային հիթի հեղինակ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Աշխարհում մեծ  ճանաչում գտած, Սուպեր Սաքոյի եւ Սպիտակցի Հայկոյի «Մի գնա» երգը յութուբյան պաշտոնական էջում 100 միլիոնից ավելի դիտում ունի (հոլովակը յութուբում տեղադրվել է 2016 թվականի օգոստոսի 17-ին): Երգի հեղինակ Արտակ Արամյանի խոսքով՝ նման դիտելիություն նման ժամանակահատվածում Հայաստանի պատմության մեջ դեռեւս չի արձանագրվել: Armtimes.com-ը զրուցել է երգի հեղինակ, վանաձորցի Արտակ Արամյանի հետ – Արտակ, ինչպե՞ս ծնվեց «Մի գնա» երգը: – Երգը ծնվել է 6 տարի առաջ: Այն ժամանակ ես ինքս, փնտրեցի Սուպեր Սաքոյին, որ ինքը կյանքի կոչի, սակայն այնպես ստացվեց, որ կապ չհաստատվեց, հետո «բարի մարդիկ» խանգարեցին…Երգը ես երգեցի, բայց ոչ պրոֆեսիոնալ գործիքավորումով ու 2013թ-ին տեղադրեցի համացանցում: ՌԴ-ից ընկերս խնդրեց, որ երգի, թույլատրեցի, հետո իմ լավագույն երգերի կատարող, սիրված երգիչ Արսեն Հայրապետյանը ցանկացավ երգել, էլի թույլատրեցի: Ու մի օր Սուպեր Սաքոն ֆեյսբուքյան իմ էջին գրեց ու խնդրեց թույլատրել, որ ինքը երգի: Ես, բնականաբար, թույլատրեցի, քանի որ ի սկզբանե երգը գրել էի նրա համար: Չմերժեցի, պրեմիերան արվեց 2016թ-ի օգոստոսին՝ Սպիտակցի Հայկոյի ու Սուպեր Սաքոյի կատարմամբ: – Նման արդյունքի սպասու՞մ էիք: – Որ նման բուռն արձագանք կստանար ու անգամ  այն պետությունների կողմից, որոնց հետ անգամ դիվանագիտական հարաբերություններ չունենք, չէի սպասի…անգամ նման մի պետությունում  որոշել են այս երգը տարվա հիթ ճանաչել: Ես ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված էլ երգ ունեմ 4 լեզվով…Ես տխուր չեմ, որ Թուրքիայում լսում են այս երգը… Հպարտ եմ, որ նմանատիպ պետություններն են փաստում, որ այս երգը հայկական երգ է: Ես հպարտ եմ, որ այս երգը  իմ ստեղծածն է: – Ի՞նչ փոխեց «Մի գնա» երգը Ձեր կյանքում: – Նախ լավ ու դրական էմոցիաներ տվեց ինձ, ստեղծագործելու եւս մեկ ուժ տվեց ինձ:  Ցանկացած ստեղծագործողի համար  ցանկացած արձանագրած հաջողություն նոր ուժ է… – Ի՞նչ պլաններ կան ապագայում: – Ես պլանավորված չեմ ապրում, տեսնենք, թե ոնց կլինի: Խոսակցություններ են շրջանառվում, թե այս երգից հետո ինձ շքեղ առանձնատուն ու ամենագնաց  են նվիրել, բայց դրանք հերյուրանքներ են: Ինչ գնով, որ երգը վաճառել եմ երգիչների վրա, «Մի գնա»-ից հետո որեւէ փոփոխություն չեմ արել, մինչեւ «Մի գնա»-ն ոնց ապրել եմ, այդպես էլ հիմա եմ ապրում:   Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am