Ալիևը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ստում է ամբողջ աշխարհի առջև

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում: Ադրբեջանի նախագահի երկար ճառը լի էր կեղծիքներով և խեղաթյուրումներով. եկեք փորձենք հստակություն մտցնել դրանցից մի քանիսում: Ալիևի ելույթի առաջին տողն սկսվում է սովորական չափազանցությամբ և կեղծիքով, հայտարարելով, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ Լեռնային Ղարաբաղը և երկրի յոթ այլ շրջաններ»: Ճշմարտությունն այն է, որ Հայաստանը չի գրավել Ադրբեջանի որևէ տարածք: Լեռնային Ղարաբաղը (Արցախը) երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: Այն եղել է հայերով բնակեցված ինքնավար շրջան, որը 1921 թվականին խորհրդային բռնապետ Ստալինի կողմից նվիրաբերվել է Ադրբեջանին: Արցախի հայ բնակչությունը կարողացավ վերջապես ազատագրվել տասնամյակներ տևած ադրբեջանական դաժան բռնազավթումից: Ավելին, ադրբեջանցիների պնդումը, թե Հայաստանը գրավել է Ադրբեջանի 20 տոկոսը, կեղծիք է, քանի որ հայերի ազատագրած շրջանը մոտ 15 տոկոս է, ոչ թե 20: Այնուհետև, Ալիևը հայտարարում է, որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի հնագույն և պատմական մասն է»: Սա կատարյալ անհեթեթություն է, քանի որ Ադրբեջանը որպես պետություն պատմականորեն գոյություն չի ունեցել: Այն ստեղծվել է 1918 թվականին թուրքական բանակի օգնությամբ: Ալիևի հաջորդ մեծ սուտն այն է, որ հայկական ռազմական գործողությունների հետևանքով կան շուրջ մեկ միլիոն ադրբեջանցի «փախստականներ և ներքին տեղահանվածներ»: Նախևառաջ, ոչ թե մեկ միլիոն, այլ մի քանի հարյուր հազար, ինչպես եղել են հարյուր հազարավոր հայ փախստականներ ադրբեջանական կոտորածների և էթնիկ զտումների պատճառով: Իսկ եթե 25 տարի անց ադրբեջանցի փախստականների մեծ մասը դեռևս շարունակում է ապրել կեղտոտ ճամբարներում, ապա դա միայն Ադրբեջանի կառավարության մեղքն է, որը տարեկան միլիարդավոր նավթադոլարներ է վաստակում և այդ միջոցներից չի հատկացնում փախստականներին հարմարավետ բնակարաններում վերաբնակեցնելու համար… Բացի այդ, ինչպես տեսանք եվրոպական վերջին հրապարակումներում, ադրբեջանցի ղեկավարները, հատկապես Ալիևի ընտանիքը և նրա մերձավորները, միլիարդավոր դոլարներ են թալանել պետական նավթային եկամուտներից՝ իրենց շքեղ ապրելակերպի կամ ամբողջ աշխարհի պաշտոնյաներին կաշառելու համար՝ քողարկելու համար իրենց շարունակական մարդու իրավունքների խախտումները: Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահն առանց ամաչելու բարձր ամբիոնից հայտարարում է, որ իր երկրում առկա է «բացարձակ թափանցիկություն և զրոյական հանուրժողականություն կոռուպցիայի կամ կաշառակերության նկատմամբ»: Այնուհետև, Ալիևը կրկնեց ամենամեծ սուտը՝ Արցախյան պատերազմի ժամանակ հայկական զորքերի կողմից 600 ադրբեջանցիների այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» մասին: Տարբեր վարկածներ կան, թե ինչ է տեղի ունեցել Խոջալիում հակամարտության ընթացքում, այդ թվում՝ ադրբեջանցի զինվորների կողմից իրենց իսկ ազգաբնակչության փախուստի ճանապարհների արգելափակումը, որոնք հետագայում հայտնվեցին թակարդում և դարձան պատերազմի զոհ: Սակայն, նույնիսկ եթե ապացուցված լիներ, որ այդ հակամարտության ընթացքում զոհվել է 600 ադրբեջանցի, որը ցավալի կլիներ, Ադրբեջանն անամոթաբար ժխտում է 1.5 միլիոն հայերի Ցեղասպանությունը Թուրքիայի կողմից սկսած 1915 թվականից, սակայն առանց վարանելու հավերժացնում է այն սուտը, որ 600 ադրբեջանցիների մահը ցեղասպանություն էր… Ալիևը շարունակում է իր ստերի շարանը, պնդելով, որ 2016 թ. ապրիլին Հայաստանն է  հարձակվել Ադրբեջանի վրա: Աշխարհը գիտի, որ հենց Ադրբեջանն է եղել այդ հարձակման նախաձեռնողը: Բացահայտելով իր իսկ սուտը, նա նախազգուշացնում է, որ Ադրբեջանը նորից կհարձակվի… Այնուհետև Ալիևը հպարտանում է, որ 2011 թ. Ադրբեջանը ընտրվել է որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական ​​անդամ՝ 155 երկրների կողմ քվեարկությամբ: Ալիևն անուշադրության է մատնում այն փաստը, որ ձայների մեծամասնությունն ապահովված էր ՄԱԿ-ի դեսպաններին շռայլ նվերներ մատուցելու շնորհիվ, որը բացահայտված է 2011 թ. իմ շաբաթական հոդվածում: Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից անամոթաբար հայտարարում է, որ «ժողովրդավարության զարգացումը և մարդու իրավունքների պաշտպանությունը մեր կառավարության գլխավոր առաջնահերթությունների թվում են: Բոլոր հիմնարար ազատությունները լիովին ապահովված են Ադրբեջանում, այդ թվում՝ խոսքի, մամուլի, հավաքների և կրոնական ազատությունները»: Բոլորը գիտեն, որ Ադրբեջանը բռնատիրական պետություն է կոռումպացված ղեկավարներով և որ նրա բանտերը լեցուն են մարդու իրավունքների ակտիվիստներով ու անկախ լրագրողներով… Այնուհետև Ալիևը հայտարարում է՝ «Ադրբեջանում բոլոր էթնիկ խմբերի և կրոնների ներկայացուցիչները ապրում են խաղաղության և ներդաշնակության մեջ»: Բացի հայերից, որոնք զոհ գնացին էթնիկ զտումներին և Արցախում նոր ադրբեջանական ցեղասպանության հնարավոր զոհերից, երկրում կան շատ այլ փոքրամասնություններ, որոնք պարբերաբար ենթարկվում են խտրականության և հայտնվում բանտերում: Ադրբեջանն անվանել ժողովրդավարական և «աշխարհի ամենահայտնի բազմամշակութային կենտրոններից մեկը»՝ խայտառակ հայտարարություն է… ՄԱԿ-ում Ալիևի ելույթում այնքան շատ են ստերը, խեղաթյուրումները և չափազանցությունները, որ այդ բոլոր կեղծիքները բացահայտելու համար պետք է մի ամբողջ գիրք գրել…   Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am