Սպասելով Յուրի Գալստյանին. ընթերակայի անձնական տվյալները շարունակում են առեղծվածային մնալ

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քրեական հեղինակություն համարվող Լեւոն Ղազարյանի («Երրոդմասցի Լյովիկ») եւ նրա ընկերներ Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի սպանության  գործով նիստը կրկին չկայացավ, քանի որ բացակա էր  ընթերական: Ինչպես հայտարարվեց՝ նշված հասցեում Յուրա Գալստյան անունով անձ չի բնակվում: Նախորդ նիստին Արտուշ Գաբրիելյանը հարց թր բարձրացրել, որ նիստերից մեկում վկաներից մեկը հայտնել էր, թե դատակոչված ընթերակա Յուրի Գալստյանն իր հարեւանն է, որն այժմ Ռուսաստանում է եւ դատարան գալ չի կարող։ Իսկ ոստիկանությունից հայտնել էին, որ 1957 թվականին ծնված եւ այդ հասցեում գրանցված Յուրի Գալստյանը ՀՀ սահմանը չի հատել վերջին տարիներին։ Նույն անուն-ազգանունով՝ սակայն 1956 թվականին ծնված եւ  մեկ այլ անձ ՀՀ սահմանը հատել է։ Տեղեկություն կա 1957 թվականին ծնված, նույն անուն-ազգանունով անձի մասին, ով հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է ՌԴ: Այս անձի ոչ միայն ծննդյան տարեթիվն էր ուրիշ, այլ նաև՝ բնակության վայրի հասցեն՝ երկու Յուրի Գալստյաններն էլ Նուբարաշենի խճուղում են բնակվում, բայց՝ տարբեր շենքերում: Պետռեգիստրում 1956 թվականին ծնված Յուրի Գալստյան հաշվառված չէ, բայց հենց ա՛յդ տվյալներով Յուրի Գալստյանն է, ըստ մեքենայի խուզարկության արձանագրության, որպես ընթերակա մասնակցել քննչական գործողությանը: Դատարանը նախորդ նիստին որոշել էր մեկ անգամ ևս ծանուցել քննչական գործողությանը մասնակցած Յուրի Գալստյանի հասցեով: Բայց այս դատական նիստին ծանուցման պատասխանը չէր ստացվել: Մեղադրող-դատախաղ Արամ Արամյանը կարծիք հայտնեց, որ կարելի է կրկին սպասել, գուցե հաջորդ նիստում նրան հաջողվի գտնել ու ծանուցել: Ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Լուսինե Սահակյանն առարկեց՝ ասելով, որ պետք է առաջ անցնել, ոչ թե անտեղի ձգձգել գործի քննությունը: «Խնդրում ենք դատարանին արձանագրել փաստը, որ նման անձնավորություն գոյություն չունի, եւ անցնենք առաջ»,- ասաց Լուսինե Սահակյանը: Մեղադրող կողմը առարկեց.  «Մեղադրանքի կողմի համար ակնհայտ է, որ քրեական գործով քննչական գործողությանը մասնակցած ընթերական բացակայում է ՀՀ-ից: Պետք է սպասենք ծանուցումների պատասխանին»: Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ որոշեց սպասել ծանուցումների պատասխաններին: Նիստը հետաձգվեց:

դիտվել է 121 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am