Ում «սրտով» չի լինի Մերկելի հաղթանակը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը հաղթանակ է տարել Բունդեսթագի ընտրություններում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԿԸՀ-ն բոլոր՝ 299 ընտրատարածքների ձայների հաշվարկի արդյունքներով։ Դաշինքը հավաքել է 33 տոկոս ձայն։ Մարտին Շուլցի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին քվեարկել է ընտրողների 20.5 տոկոսը, ինչը հանդիսանում է քաղաքական միավորման վատագույն ցուցանիշը։ Ավելի վաղ Մարտին Շուլցը ճանաչել էր պարտությունը՝ հավելելով, որ դրա պատճառ է տեսնում այն, որ սոցիալ-դեմոկրատները չեն կարողացել հասնել իրենց ավանդական ընտրողին։ Ի դեպ, փորձագետները պնդում են, որ սոցիալ-դեմոկրատների պարտության պատճառներից մեկը նրանց կուսակից, Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի որոշումն էր` ստանձնել ռուսական «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամի պաշտոնը: Եռյակը եզրափակում է «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը, որն առաջին անգամ է ներկայացվում խորհրդարանում։ Այդ ուժի օգտին քվեարկել է ընտրողների 12.6 տոկոսը։ Էկզիթ փոլի արդյունքների հրապարակումից հետո փողոցներ են դուրս եկել շարժման հակառակորդները։ Ցուցարարները մայրաքաղաքի Ալեքսանդերպլաց հրապարակում քարեր ու շշեր են նետել շենքի ուղղությամբ, որտեղ կուսակցության կողմնակիցները նշել են հաջողությունը։ Բացի այդ, Բունդեսթագում կներկայացվեն ևս 3 կուսակցություններ, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Դրանք են Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Ձախերը», «Կանաչները» (համապատասխանաբար՝ 10,7, 9,2 և 8,9 տոկոս)։ Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցել է 42 կուսակցություն։ «Այլընտրանք Գերմանիայի համար» ուլտրաաջ կուսակցությունը, որն առաջին անգամ անցել է Բունդեսթագ՝ զբաղեցնելով երրորդ տեղը խոստանում է արշավ ընդդեմ Մերկել։ Կուսակցության առաջնորդ Ալեքսանդր Գաուլանդը հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելին դեմ որս կհայտարարի կառավարություն անցնելուց հետո. «Քանի որ մենք, ըստ ամենայնի, կդառնանք երրորդ խոշոր ուժը խորհրդարանում, կառավարությանը, ինչպիսին էլ այն լինի, արժի պատրաստվել։ Մենք նրա (Մերկելի) դեմ որս կսկսենք և մեզ կվերադարձնենք մեր ժողովրդին»։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կողմ է հանդես գալիս միգրացիոն քաղաքականության խստացման, եվրոյից հրաժարվելու և գերմանական մարկին վերադառնալու օգտին։ Կուսակցությունը գլխավոր հանձնարարություն է համարում իսլամին դիմակայելը, հանցավորության մակարդակի նվազումը։ Բացի այդ, աջերը կողմ են հանդես գալիս ՌԴ-ի հետ հարաբերություններում լիցքաթափմանը և պատժամիջոցների չեղարկմանը։ Բեռլինի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ վանկարկում էին կարգախոսներ ընդդեմ ֆաշիզմի և ընդդեմ «Այլընտրանք Գերմանիայի համար» խորհրդարանական կուսակցության։ Անգելա Մերկելն ընտրություններում իր կողմնակիցների հաղթանակից հետո առաջին ելույթում հայտարարել է, որ ականջալուր կլինի այն համաքաղաքացիների ձգտումներին, ովքեր նախընտրել են քվեարկել ազգայնականների «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցության օգտին։ Ընտրողների ավելի քան 13 տոկոսը քվեարկել է աջ պոպուլիստների օգտին՝ բողոքելով Մերկելի միգրացիոն քաղաքականության դեմ։ Այսպիսով, Մերկելը կրկին վստահության արժանացավ, ինչը կարևոր էր հենց իր համար` որպես առաջնորդի: Ըստ ամենայնի ՔԴՄ-ն կարիք կունենա կոալիցիա կազմել սոցիալ-դեմոկրատների հետ, կամ կառավարություն ձևավորվել լիբերալների ու կանաչների հետ: Նոր կառավարությունում, վստահաբար, Մերկելը կրկին ամուր դիրքերում կլինի: Ինչպիսի՞ քաղաքականություն կվարի նոր Գերմանիան Ռուսաստանի, Թուրքիայի հանդեպ: Եթե կազմվի կոալիցիա ՔԴՄ-«Ազատ դեմոկրատներ-«Կանաչներ» ֆորմատով, ապա կարելի է կանխատեսել, որ կվարվի ավելի կոշտ քաղաքականություն, քանի որ լիբերալների ու կանաչների համար արտաքին քաղաքականությունում, երկրների միջև փոխհարաբերություններում կարևոր են ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը, նրանք պահանջկոտ կգտնվեն ու հանդես կհան կարծր դիրքորոշմամբ: Ընդհանուր առմամբ Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական/ Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքի հաղթանակ կազդի եվրոպական քաղաքականության վրա, այն կարելի է համար ԵՄ-ի որոշակի ամրացման ցուցիչ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am