Լարված իրավիճակ՝ Երևանում. Թիվ 157 մանկապարտեզի 17 տարվա տնօրենի հեռացման դեպքում ծնողները պատրաստ են ամեն քայլի

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարկավագի 14 հասցեում գտնվող Թիվ 157 մանկապարտեզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բավականին մեծ թվով ծնողներ հավաքվել էին մանկապարտեզում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այն հարցի շուրջ, որ մանկապարտեզի 17 տարվա սրտացավ ու հոգատար տնօրեն Զառա Ադիյանին ազատել են աշխատանքից: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ծնողներն ասում էին. -Անարդար են վարվել, որ նման տնօրենին հեռացրել են աշխատանքից: Նա մեր երեխաների ու մանկապարտեզի համար այնքան բան է արել, որ համոզված կարող ենք ասել՝ ոչ մի մանկապարտեզի տնօրեն չի արել ու չի անի: Մեր մանկապարտեզը քաղաքի ամենալավ մանկապարտեզն է, այստեղ հաճախող 225 երեխաները ոչ միայն այս թաղամասից են, այլ քաղաքի բոլոր ծայրերից: Այնպիսի պատիվ ու համբավ է ձեռք բերել մանկապարտեզը տնօրենի սրտացավ, բարի, հոգատար, աշխատասեր վերաբերմունքի շնորհիվ, որ մենք պատրաստ ենք և խոստանում ենք՝ եթե նրան հեռացնեն, մենք մեր երեխաներին այստեղ չենք բերի այլևս: Հարցին, թե ի՞նչ պատճառ են նշում հեռացնելու համար, պատասխանեցին. -Տիկին Ադիյանը մի անապահով ընտանիքից երեխայի է ընդունել մանկապարտեզ, երբ տեղ չի եղել, դա էլ քաղաքապետարանի համար պատճառ է հանդիսացել, ու փոխանակ ասեն՝ անապահով ընտանիքի երեխա է, ճիշտ է արել, որ ընդունել է, ասում են՝ աշխատանքից հեռացված եք: Մեզ հասած տեղեկություններով՝ արդեն նոր տնօրեն էլ են նշանակել ու ասում են՝ ինչ-որ պաշտոնիայի կին է: Ստացվում է, որ իրենք ընդամենը մի չնչին բանի էին ման գալիս, որ իրենց մարդուն նշանակեին: Մեր որոշումը վերջնական է. եթե մեր սիրելի տնօրենին հեռացնեն, մենք միահամուռ ոչ մեկս երեխաներին չենք բերելու պարտեզ, թող քաղաքապետարանը հասկանա, որ մեր կարծիքն էլ պետք է հաշվի առնել:

դիտվել է 261 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am