Եվս մեկ ոչ մարտական կորուստ Ադրբեջանի զինված ուժերում
Razm.info-ն գրում է. Ծառայակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի Թովուզի շրջանում տեղակայված զորամասեցրից մեկի զինծառայող, 1999 թ. ծնված Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն (Kərimov Asif Asim oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը: Քերիմով Ասիֆին ծեծել են նրա 3 ծառայակիցները, ինչից հետո տեղափոխվել է հիվանդանոց: Նրա մոր պնդմամբ՝ Ասիֆը հիվանդանոցում մահացել է նախարարության անուշադրության պատճառով: Քերիմով Ասիֆ Ասիմ օղլուն Ադրբեջանի Կյուրդեմիրի շրջանի Շխմլը գյուղի բնակիչ էր: Ըստ Հեբիբ Աբդուլլաևի՝ Ադրբեջանի անվտանգության և պաշտպանության համակարգում 2017 թվականի առաջին 9 ամիսներին մահացել է առնվազն 50 զինծառայող: Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։
