Խոջալուի ազատագրումն ու ադրբեջանական թերի քարոզչությունը
24 տարի առաջ այս օրը Արցախի պաշտպանության բանակն սկսեց Խոջալուի օպերացիան, որը նպատակ ուներ չեզոքացնելու Խոջալուի մեջ տեղակայված Ստեփանակերտը հրետակոծող կրակակետը, ազատագրելու Խոջալուի օդանավակայանը՝ դեպի Արցախ սննդի ու բուժօգնության ներկրումը ապահովելու համար, ինչպես նաև ազատագրելու Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհը, որն անցնում էր Խոջալուի հարևանությամբ ու հսկվում էր վերջինիս կողմից։ Օպերացիայի արդյունքում բնակչության համար ապահովվել է քաղաքացիական միջանցք, որից օգտվելով բնակչության զգալի մասը ապահով հասել է Աղդամ։ Խմբերից մեկը սակայն Աղդամի մատույցներում սպանվել է, ինչն Ադրբեջանի քարոզչությունը սկսել է օգտագործել հայերի դեմ՝ կոչելով եղածը «հայերի կողմի իրականացրած ջարդ»։ Պետք է նշել, որ Ադրբեջանի քարոզչությունը չունի բացատրությունը՝ ինչպես է Խոջալուի բնակչությունն ապահով դուրս եկել քաղաքից, այնուհետև ապահով անցել Ասկերանի մոտ տեղակայված հայկական դիրքերի մոտով ու սպանվել մի տարածքում, որտեղ Արցախի պաշտպանության բանակը ոտք դրեց միայն մեկ տարի անց՝ 1993 թվականին։ Նյութը և ինֆոգրաֆիկան՝ Սեդրակ Մկրտչյանի
