Անդրիաս Ղուկասյանը կասկած ունի՝ 3 ոստիկանները ՊՊԾ գնդի տարածքից չեն վնասվել

2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված ու ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ նրանց միանալու փորձի մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով հերթական դատական նիստում այսօր նա մեկ այլ միջնորդություն արեց՝ քննչական փորձարարություն կատարելու մասին: Ղուկասյանը նշեց՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ հուլիսի 29-ի երեկոյան ՊՊԾ գնդի տարածքից հրազենային կրակոցներ են արձակվել Սարի Թաղի ուղղությամբ, ինչի հետևանքով երեք ոստիկաններ վնասվածքներ են ստացել, վնասվել է նաեւ ոստիկանական գույք, այդ թվում՝ զրահապատ մեքենա: «Այդ տվյալները չեն համապատասխանում գործում առկա նյութերին: Ոստիկաններից Փայլակ Մնացականյանը ծանր վնասվածք է ստացել՝ Սարի թաղի ցույցը ցրելուց հետո՝ կեսգիշերին: Իսկ մյուս տուժողներ Գագիկ Հովհաննիսյանը եւ Դավիթ Մխիթարյանը գտնվել են Տիգրան Մեծի 55 հասցեում՝ ոստիկանական արգելապատնեշի մոտ: Գլինկայի փողոցում գտնվող արգելապատնեշի մոտ կայանված զրահամեքենան էլ չէր կարող վնասվել ՊՊԾ գնդից, որի շենքերն այդ հատվածից առհասարակ տեսանելի չեն: Բնական է՝ ոստիկանությունը չէր կարող իր ուժերը տեղադրել ՊՊԾ գնդի տարածքից կրակոցի համար հասանելի վայրում»,-նկատեց Անդրիաս Ղուկասյանը, ապա հավելեց,-«Պետք է փորձարարությամբ պարզել՝ արդյո՞ք Գլինկայի 4 եւ Տիգրան Մեծի 55 հասցեները տեսանելի են եւ կրակոցների համար հասանելի՝ ՊՊԾ գնդի տարածքից»: Անդրիաս Ղուկասյանի պնդմամբ՝ վնասվածքներ ստացած այդ ոստիկանները չէին կարող կապ ունենալ իր դեմ հարուցված քրեական գործի հետ: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am