Դա չեղավ ապրել.սպառողների շահերի պաշտպանները՝թանկացումների մասին
«Օդային փոխադրումները, ծառայությունները, բենզինը, միսը օգոստոսի տվյալներով՝ թանկացել են:Բենզինի գինը թանկացել է, գները միջազգային շուկայում եւս աճել են, սակայն բենզին ներկրողները կարծիք են հայտնել, որ գնաճը ժամանակավոր է»,-Հայելի ակումբում լրագրողներին ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Օդային փոխադրումների թանկացումները պայմանավորված էին արձակուրդային սեզոնով,ասաց Վազգեն Սաֆարյանը և հավելեց,որ ոլորտը կարգավորելու համար պետք է սեփական ավիափոխադրող ընկերություն ունենալ:Ելքը մեկն է՝ պետք է պետությունը մասնավոր գործընկերության գործառույթի զարգացման համատեքստում ստեղծի արտադրություններ, որտեղ ունենա արտադրական պրոցեսի մասնակցություն,ասաց նա: «Խոզի միսը 38 տոկոսով է թանկացել, ոչխարի միսը՝ 15, իսկ կարագը 13 տոկոսով: Մենք տեսնում ենք ավելի մեծ աճ, քան այս թվերն են: Սա աղետ է: Մարդը պետք է միշտ չարչարվի ու մտածի, թե ո՞նց կարտոֆիլ գնի կամ կոշիկ գնի, որ երեխան գնա դպրոց: Ու էդպես էլ ապրի՞, դա չեղավ ապրել»,-իր հերթին էլ ասաց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը :
