Իրաքի քրդերը նախընտրեցին անկախանալ

Ամերիկայի Ձայն «Մեր ուղերձն աշխարհին մեկն է՝ Քրդստանում ապրող քուրդ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ միասին ցանկանում է ապրել խաղաղ եւ ժողովրդավար», – այսպես է բարձրաձայնել անկախության հանրաքվեի մասին Քրդստանի վարչապետ Նեչերվան Բարզանին, ելույթ ունենալով շրջանի մայրաքաղաք Իրբիլում: Երկուշաբթի Քրդստանում անցած հանրաքվեի վերջնական արդյունքները հրապարակվելու են երեք օր անց, սակայն արդեն իսկ պարզ է, որ բնակչության մեծամասնությունը քվեարկել է անկախության օգտին: Բարզանիի խոսքով սակայն դա չի նշանակում Քրդստանի անմիջապես անկախացում Իրաքից. «Մենք ընդամենը ցանկանում ենք աշխարհին հայտնել մեր քաղաքացիների կամքը, հայտնել աշխարհին, որ մենք ցանկանում ենք անկախության հասնել ժողովրդավարական ճանապարհով, Բաղդադի հետ երկխոսության եւ բանակցությունների միջոցով»: Չնայած Քրդստանի ղեկավարների հայտարարություններին, անցած անկախության հանրաքվեն մտահոգել է ինչպես Իրաքին, այդպես էլ հարեւան Իրանին եւ Թուրքիային, որոնց անհանգստացնում է սեփական քուրդ բնակչության շրջանում անկախացման միտումները: Իրաքցի լրագրող Ռաադ Մոհամադի խոսքով, հանրաքվեն կարող է Իրաքի պառակտման սկիզբը հանդիսանալ. «Սա անընդունելի է Իրաքի ժողովրդի, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների համար, որոնք չեն ճանաչել հանրաքվեն»: Իրավաբան Թարիք ալ Զուբայդիի խոսքով, ահաբեկիչ Դաեշի դեմ պայքարի պայմաններում հանրաքվեի անցկացումն անտեղի է. «Երկիրը բարդ ժամանակաշրջանում է, ինչը համախմբում է պահանջում»: Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը զգույշ է արձագանքել հանրաքվեին՝ առաջնահերթությունը տալով ահաբեկչության դեմ պայքարին. «Հույս ունենք, որ միավորված իրաքը կոչնչացնի Դաեշը եւ որ միավորված Իրաքը կհակազդի Իրանին»: Քրդստանի բնակիչները սակայն հիշեցնում են, որ անցած հանրաքվեն ուղերձ էր աշխարհին. «Ես քվեարկեցի «այո», որովհետեւ մենք ցանկանում ենք ազատ լինել, լիովին ազատ, չլինել ոչ ոքի իշխանության տակ», – ասում է քուրդ Յուսեֆ Սուլեյմանը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am