Ամերիկացիների մեծամասնությունը դժգոհ է Թրամփից. «Գելափ» (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Նախագահի վստահության բարձր վարկանիշն ամրապնդում է նրա դիրքերը և ստիպում Կոնգրեսին հաշվի նստել նրա հետ, նշում է «Գելափ» հաստատության գլխավոր խմբագիր Ֆրենք Նյուփորթը: «Այս պահին նախագահ Թրամփի վարկանիշը 50 տոկոսից ցածր է, որը վկայում է, որ ամերիկացիների մեծ մասը դժգոհ է նրա գործունեությունից: Դա դժվարացնում է նրա քաղաքական օրակարգի իրականացումը»,- ասում է Նյուփորթը: Սակայն դժվար է ունենալ 50-60 տոկոսանոց վարկանիշ քաղաքական պառակտված մթնոլորտում: «Անհրաժեշտ է ստանալ ոչ միայն սեփական կուսակցության կողմնակիցների հավանությունն, այլ նաև գրավել անկուսակցականներին և այլ կուսակցության ներկայացուցիչներին»,- ընդգծում է Նյուփորթը: Նյուփորթի կարծիքով քաղաքական այս իրավիճակը սկիզբ չի առել նախագահ Թրամփից: Այն սկսել է նախագահ Բուշ կրտսերի օրոք և շարունակվել նախագահ Օբամայի տարիներին: Երկրում իրավիճակը փոխելու բոլոր փորձերն առերեսվում են ԱՄՆ-ի քաղաքական դաշտի պառակտվածության հետ, որը հատկապես աչքի է ընկնում այս կամ այն պահպանողական կամ լիբերալ ընտրական շրջանում: «Այժմ չունենք խառը ընտրաշրջաններ: Դրանք միշտ ընտրում են ծայրահեղականների այս կամ այն քաղաքական ճամբարից»,- նշում է Նյուփորթը: Այս իրավիճակին նպաստում է նաև մամուլը: Սակայն Գելափի հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների շրջանում նվազել է վստահությունը դեպի քաղաքական գործիչներ և մամուլ: Նրանց մեծ մասը գերադասում է համագործակցությունը պառակտվածության փոխարեն: «Հանրությունը ցանկանում է, որ իր ընտրած գործիչներն ավելի շատ համագործակցեն եւ փորձեն հասնել փոխզիջման, այլ ոչ թե առաջնորդվեն կարծրացած դիրքորոշումներով»,- նշում է Գելափի խմբագիրը: Նյուփորթը եզրակացնում է, որ հանրությունն ունի գիտակցում, որ դժվար է առաջ շարժվել ներկա քաղաքական պառակտվածության պարագայում:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am