Ապրիլյան պատերազմից հետո էլ, առաջիկա տասնամյակում էլ

Հայկական Ժամանակ -ը գրում է.Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին նեւ՚կա Էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոողովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությամբ նշվում էր, որ հանդիպմանը քննարկվել են առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր. ինչպես նաեւ ձեոք է բերվել պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբեր ամսին կայցելեն տարածաշրջան։ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, որ նախագահների հանդիպմւսն հստակ ժամկետները դեոեւս անհայտ են, եւ դրա մասին անմիջապես կտեղեկացնեն, հենց հստակ լինի։ Իսկ հարցին ի՞նչ ակնկալիքներ կան նախագահների հանդիպումից, Բալայանը պատասխանեց. «Մենք բազմիցս ասել ենք, մեկ սնգամ եւս կրկնեմ՝ հանդիպումները օգտակար են նրանով, որ երկխոսությունը պետք է շարունակել, քա­նի որ բանակցություններին այլընտրանք չկա։ Նույն ակնկալիքն էլ ունենք առաջիկա հանդիպումից: Հարցին՝ արդյոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ, մոտեցումներում ու փաստարկումներում փոփոխություններ սպասվո՞ւմ են, Բալայանը պատասխանեց, թե ամեն դեպքում այս փուլում դետալները հրապարակման ենթակա չեն։ «Բանակցություններից առաջ ոչ ոք չի ասում, թե գնալու է ինչ ասի, կամ անի։ Բանակցային դիրքորոշումը բանակցություններից առաջ չեն հրապարակում»,- ընդգծեց Տիգրան Բալայանը։ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սեպտեմբերի 25-ին լրագրողներին ասաց, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցանկանում են բանակցային գործընթացը պահպանել, քանի որ այն անհրաժեշտ է՝ չնայած որ հիմա հիմնախնդրի կարգավորմանը սպասելն անիրատեսական է. «Ադրբեջանը բազմաթիվ խնդիրներ ունի, եւ չնայած միջագգային հանրությանը նյարդայնացնում է, սակայն համարել, որ դա պատճառ կդառնա, որ Ադրբեջանը ԼՂ հիմնախնդիրը լուծի հայկական կողմի օգտին, չի կարելի։ Ադրբեջանին հիմա դժվար է ինչ-որ բան ստիպելը։ Փաստ է, որ իրականում հանդիպումների նպատակը հանդիպում կազմակերպելն է ընդամենը ու փորձելն է այնպես անել, որ Մինսկի խմբի ֆորմատը շարունակի աշխատել»,– ասաց Իսկանդարյանը։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am