«Մենք հուսով ենք, որ կխուսափենք պատերազմից». Սպիտակ տուն
«Չենք կարծում, թե մեկ «անվրեպ հարվածը» կկարողանա լուծել Կորեական թերակղզու խնդիրը, սակայն չենք պատրաստվում բացառել ռազմական տարբերակի հնարավորությունը: Գոյություն չունի այնպիսի անվրեպ մի հարված, որը լուծեր խնդիրը: Գոյություն չունի ռազմական շրջափակում, որը կարող է լուծել այդ խնդիրը:Մենք հուսով ենք, որ կխուսափենք պատերազմից, բայց չենք կարող բացառել դրա հնարավորությունը»,- ՏԱՍՍ -ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմասթերը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտում: ԿԺԴՀ-ի իշխանությունները պետք է թույլ տան անցկացնել իրենց միջուկային օբյեկտների ստուգում եւ ընդունեն միջուկային զենքից հրաժարվելու պատրաստակամությունը, նախքան Վաշինգտոնը կսկսի բանակցություններ վարել Փենյանի հետ, հայտարարել է Մաքմասթերը: Պատասխանելով այն հարցին, թե ինչն է Վաշինգտոնին վստահություն տալիս, որ պատժամիջոցները պատերազմ չեն հրահրի ԿԺԴՀ-ի հետ, նա պատասխանել է. «Ոչինչ»:
