Ամատունի Վիրաբյանն իր ազգականներին պաշտոններ է նվիրում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը տարբեր ժամանակներում իր բարեկամներին իր ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներում պաշտոնների է նշանակել: Օրինակ, եղբոր որդուն Հայկ Վիրաբյանին, նշանակել է Ստեփանավանի արխիվի տնօրեն, մյուս ազգականին՝ Իսահակ Վիրաբյանին էլ այլ աշխատանքի է նշանակել՝ կրկին արխիվում: «Հայկը գիտությունների թեկնածու է, արխիվին քաջ ծանոթ է, արխիվային մասնագիտություն է ստացել: Եղբորս տղան, որ գիտությունների թեկնածու է իրավունք չունի՞ աշխատել»,- մեր զրուցում ասաց Ամատունի Վիրաբյանը: Հարցին՝ Իսահակ Վիրաբյա՞նը որտեղ է աշխատանքի անցել, Ամատունի Վիրաբյանն ասաց, որ Իսահակ Վիրաբյանը Երեւանում է աշխատում: «Կրթություն ունի, պատմության ֆակուլտեն է ավարտել, նշանակել եմ, հիմա ի՞նչ անենք: Օրենքը չի արգելում, ՊՈԱԿ-ներում օրենքը չի արգելում: Հայկը 2004-2005 թվականներին է ընդունվել, Իսահակը՝ բանակից երբ եկավ, մոտ 2 տարի է: Օրենքը ես շատ լավ գիտեմ, օրենքը չի արգելում, երկուսն էլ նորմալ աշխատող են, երկուսն էլ կրթված են»,- պարզաբանեց Ամատունի Վիրաբյանը: Հարցին՝ եթե թերացում ունենան, արդյո՞ք նրա չի կաշկանդի բարեկամական կապը, Հայաստանի ազգային արխիվի տնօրենը պատասխանեց. «Չէ, չէ: Ես ուրիշ ազգական էլ եմ ունեցել, լավ չի աշխատել միանգամից աշխատանքից ազատել եմ: Դա էլ է եղել: Եթե շատ մանրամասներ անհրաժեշտ է, ասեք: Իմ եղբայրը՝ Կարեն Վիրաբյանը, աշխատում էր արխիվում, ես իրեն աշխատանքից ազատեցի: Մոտ 5 տարի առաջ ազատեցի աշխատանքից, ի՞նչ կա դրա մեջ: Մասնագիտական է, ինձ տեսել են, սիրել են արխիվը, աշխատել են: Առավել եւս, որ անմիջապես իմ ենթակայությամբ չեն աշխատում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am