Անահիտ Բախշյանն առաջարկում է դեմ քվեարկել ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին

Ժողովո՜ւրդ, ԿԳ նախարարի հետ կապված հերթական գույժը «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում դրված է նաև «Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգ»-ը, փաստաթղթի տեսակը գրված է՝ «Արձանագրային որոշում» և կողքը՝ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ: Պարզվում է այդ կայքում դրված նախագծերի մասին վերաբերմունքը քվեարկությամբ է որոշվում: Առայժմ այնտեղ 81 կողմ՝ 57%-ու 61 դեմ՝ 43% է, պետք է այս քննարկմամբ արտահայտենք մեր ԴԵՄ ԵՄ-ը: Անցնենք գործի, սիրելիներ: Այս փաստի հետ կապված չեմ կարող գնահատական չտալ ԿԳ նախարարի նամարդությանը, որովհետև թեմայի շուրջ այդքան խոսեց ու ոչ մի անգամ չասաց, որ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ 11.09-29.09 2017թ, քվեարկության է դրված «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք»-ում, որպեսզի հետո հասարակությանը, իր կարճ խելքով, փաստի առաջ կանգնեցնի՞: Այս մարդը վերջին մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ բացահայտեց իր մարդկային էությունը, ինքը, որպես կրթության նախարար ոլորտի շահերի պաշտպանը չէ՛, ում շահերն ասես պաշտպանում է, բացի կրթությունից, խոսելիս երբեմն այնպիսի վրիպումներ է թույլ տալիս, որ կասկածում եմ, թե ինքը կարդացել է ոլորտը կարգավորող իրավական փաստաթղթերը: Օրինակ՝ սեպտեմբերի 22-ի իր մեկտարյա գործունեությունն ամփոփող ասուլիսում ասել է. «Նա շեշտեց, որ մեկ գլխագրի ներքո է Ազգային ժողով մտնելու հայեցակարգը՝ Օտար լեզուների հայեցակարգ»: Այս նախարարը,կարծես իրարից չի տարբերում արձանագրային որոշումն ու օրենքը, որ այս փաստաթուղթն ընդունող մարմինը ԱԺ-ն չի կարող լինել: Տպավորություն ունեմ, որ իր ներկայացրած տխրահռչակ հայեցակարգին մեծ կարևորություն տալու համար, կարող էր նաև ԱԺ-ի անունը տալ: Հիմա գանք ամսի 22-ի ասուլիսի ժամանակ հայտարարած ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ-ին, որը չկա՛, հասկանու՞մ եք՝ չկա՛: Նախարարը ճշտախոս չի, չեմ ուզում այլ բառով բնութագրել իրեն, իրեն թվում է, թե օրեկան տարբեր հայեցակարգերի անուններ տալով, իրեն հաջողվում է հասարակությանը մոլորեցնել, ու իր տերերին հաճոյանալու համար, զուգահեռ, սուս ու փուս քվեարկություն իրականացնել ու իր կարծիքով, իրավիճակից չոր դուրս գա՞լ: ՀՀ կրթության և գիտության գործող նախարարը ճշտախոս չէ, նույնիսկ «կրուտիտի» վարպետ չէ: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ 

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am