Սկանդալ Շիրակում. քրոջ որդին, կինը, սանիկը, քավորը. ՀՀԿ-ական ռեկտորն ազատում է Վարդևան Գրիգորյանի մարդկանց

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետական համալսարանում սկանդալային իրավիճակ է: Այս մասին armtimes.com-ի խմբագրություն ահազանգեց Շիրակի պետական համալսարանի ընդհանուր բաժնի նախկին վարիչ եւ ռեկտորի ընդունարանի նախկին գործավարուհի Լենա Խաչատրյանը եւ տեղեկացրեց, որ գործող ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանն իրեն անհիմն ազատել է աշխատանքից: «2016-ին եկավ պարոն Մինասյանը, եւ մեկ ամիս անց սկսեց հաշվեհարդար տեսնել: Ասում էր`սրա հետ ես կանգնած, նրա հետ ես խոսում եւ այլն: Անձնական վիրավորանքներ էր ինձ հասցնում: 2016 թվականին ինչ-որ ծանուցում կորավ: Դա պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի ծանուցումն էր, որը ես չեմ տեսել: Դա կադրերի բաժնի աշխատանքի մեջ է մտնում: Այդ ծանուցումն իր համար պարզապես պատրվակ եղավ, որ ինձ աշխատանքից ազատի: Մինչեւ 2016 թվականի դեկտեմբերի վերջ ինձ ասում էր`գող ես, ծանուցումը դու ես գողացել: Ես ամեն օր լացով աշխատանքի եմ գնացել, լացով հետ եմ եկել: 2017 թվականի հունվարին Մինասյանը, ուսումնամեթոդական վարչության պետը եւ ռեկտորի օգնական Անահիտ Հովհաննիսյանը կանչեցին եւ ասացին, որ դիմում գրեմ: Նրանց ասացի, որ չեմ ուզում գրել, ազատվել, քանի որ ծանուցումը ես չեմ վերցրել: Մինասյանի օգնական Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ մենք գիտենք, որ դու չես վերցրել, մեզ քո պաշտոնն է պետք, գրի, ազատվի: Նրանք ինձ ազատել են ու ծանուցման մեջ գրել են`նոր հաստիքացուցակով Ձեր մասնագիտությանը համապատասխան աշխատանք չենք կարողանում առաջարկել: Սահակ Մինասյանը գիտխորհրդի նիստի ժամանակ ասել է, թե մի հոգի կար`չխաղաց մեր խաղի կանոններով, ազատեցինք: Ինչո՞ւ բուհը կազինո է: Նրանք ինձ ազատել են եւ պատճառաբանում են, որ ես նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի մարդն եմ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Լենա Խաչատրյանը: Լենա Խաչատրյանն ասում է, որ դեռ 15 տարի կա իր կենսաթոշակային տարիքը լրանալուց, բայց Մինասյանը դա հաշվի չի առել: «Ասում եմ, որ ես կբողոքեմ, պատասխանում է` դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ իմ դեմ բողոքես: Ասում է` քեզ էլ նայի, ինձ էլ նայի, ես թիկունք ունեմ, Արման Սահակյանն (ՀՀԿ խմբակցության ԱԺ պատգամավոր) իմ թիկունքն է: Նրա խոսքով`եթե ուզում ես ինստիտուտում աշխատել, պետք է իր համար տվյալներ հավաքես, տանես իրեն ներկայացնես: Ինձանից էլ էր տվյալներ ուզում»,- ասում է Խաչատրյանը: ՇՊՀ-ի նախկին աշխատակցուհին նաեւ պատմում է, որ Սահակ Մինասյանը բուհում աջ ու ձախ աշխատանքի է տեղավորում իր բարեկամներին: «Բարեկամներին, քավոր-սանիկներին բերել գործի է լցրել: Նրա քրոջ որդին`Միրզոյան Նարեկին տեղավորել է մեզ մոտ իրավաբան, եւ ստանում է 350 հազար դրամ աշխատավարձ, Նարեկի կնոջն ընդունել է աշխատանքի մշակույթի վարժարանում՝ որպես կազմակերպիչ: Մինասյանի գործավարուհին ստանում է 300 հազար դրամ, իսկ օգնականը`Անահիտ Հովհաննիսյանը, ստանում է 400 հազար դրամ: Այն դեպքում, երբ գիտության թեկնածու դասախոսները ստանում են 30-40 հազար դրամ: Բերել է ռեկտորի խորհրդական, ո՞րն է դրա գործառույթներն, ականջ դնե՞լը: Խորհրդականն էլ Սերգեյ Շահպարոնյանն է`իր երեխաների քավորը: Ինքն էլ ինչ-որ Արմեն Ղանդիլյանի քավորն է, դրան էլ բերել է գնումների համակարգող, բայց ազատել է նախկին աշխատակցին: Իմ տեղն էլ ընդհանուր բաժնի վարիչ է բերել, որը 26 տարեկան աղջիկ է եւ մտերիմ է իր մարդկանց հետ», -ասում է նախկին աշխատակցուհին»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am