Երաշտի հետևանքները Լոռու մարզում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզում այս տարի բերք չեն կարողացել ստանալ: Եղանակային անբարենպաստ պայմաններն ազդել են բերքատվության վրա: Բերքից դժգոհողների առաջին շարքերում են կարտոֆիլագործները: Վարդաբլուր համայնքում այս օրերին կարտոֆիլի բերքահավաք է ընթանում: Ստացած բերքից ոչ ոք գոհ չէ. կարտոֆիլի բերքն այս տարի անորակ է, պատճառն էլ երաշտն է: «Բերքը կա, բայց շոգերի պատճառով կարտոֆիլն արդեն հողի մեջ թոռոմել է, չենք էլ կարողանում հանել»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ասաց Վարդաբլուր համայնքի բնակիչ Միքայել Ֆրանգյանը: Վարդաբլուրում ոռոգման ջուր չկա, այստեղ հողագործությամբ զբաղվում են անձրեւի հույսով: Եղանակն էլ այս տարի գյուղացու կողմից չէր, անձրեւ Վարդաբլուրում վերջին ամիսներին չեն տեսել: «Միջակ բերք ենք ստացել: Եթե ջուր լիներ, ավելի լավ բերք կստանայինք»,– նշեց նա: Նախորդ տարի մարզում կարտոֆիլի բերքատվությունը բարձր էր, ինչը չէր կարելի ասել գնի մասին: Կախված կարտոֆիլի չափից` 1 կիլոգրամի արժեքն այստեղ տատանվում էր 60–100 դրամի սահմանում: Այս տարի, ըստ վարդաբլուրցիների, կարտոֆիլի գինը բարձր կլինի: Լոռու գրանցված երաշտն էական վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը: Կարտոֆիլ չկա, գարի չկա, ցորեն չկա. չկաների շարքը թվարկում են սարահարթցիները: Սարահարթ համայնքում նույնպես ոռոգման ջուրը բացակայում է: Վարելահողերի մեծ մասն այստեղ չի մշակվում, միայն տնամերձերն են գյուղատնտեսական նպատակներով օգտագործվում: «Պատկերացրեք՝ 1 հեկտարից 12 ցենտներ բերք ենք ստացել, նույնը եւ ցորենը: Կարտոֆիլ էլ չկա: Մեր գյուղում վիճակ չկա էս տարի»,- փոխանցեց համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը: Սարահարթցիներն այս գյուղտարին ամենավատն են համարում: Հաջող չեն նաեւ սարահարթցիների գործերը: Աշխատատեղեր չունեցող համայնքի բնակիչների մեծ մասը դրսում է օրվա հացը վաստակում: Սարահարթից ամեն տարի շուրջ 400 տղամարդ է Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնում: Սարահարթցի «խոպանչիներն» արդեն վերադարձել են, բայց առանց գումարի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am