Աղմկոտ սպանության գործով մեղադրյալը Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել. մանրամասներ

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 14-ին Երեւանի կենտրոնում՝ Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցների գործով մեղադրյալ 60-ամյա Ռաֆիկ Խաչատրյանի կալանավորումը վերահաստատվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետով՝ (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն), ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) մասով, ինչպես նաեւ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք կրելը, փոխադրելը, կամ պահելը): Այս մասին մեր զրույցում ասաց Ռաֆիկ Խաչատրյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Ի պատասխան մեր հարցին Ֆարմանյանն ասաց, որ իր պաշտպանյալն իրեն մասնակի է մեղավոր ճանաչում. բայց իրականում ոչ թե այդ մեղադրանքի շրջանակներում, այլ՝ միայն մասնակցության մասով, որ եղել է դեպքի վայրում: Ռաֆիկ Խաչատրյանը մանրամասն ցուցմունք է տվել եւ հայտնել, որ հետախուզման մեջ գտնվող Ալբերտ Բլբուլյանի եւ Արմեն Կարադավիդովի հետ մոտ հարաբերությունների մեջ է եղել: Մեկ տարի է, ինչ ծանոթացել են. Ռաֆիկ Խաչատրյանը նրանց պարբերաբար տաքսու ծառայություն է մատուցել: Ըստ Ռաֆիկ Խաչատրյանի ցուցմունքների՝ Արմեն Կարադավիդովը պարբերաբար նրան ներշնչել է, որ Վահագն Աբգարյանի (խոսքը դեպքի օրը հրազենային վիրավորում ստացած ալավերդցի քրեական հեղինակություն Վահագնի մասին է,-հեղ.) սպանությունով վերջ կդրվի շարունակական հանցագործություններին: «Այդ մարդկանց եւ Վահագնի միջեւ պարբերաբար վենդետաներ են տեղի ունեցել: Կարադավիդովը պատմել է, որ Վահագն իր ազգականներին եւ ընկերներին սպանել է. սպանության պատվեր է տվել, Ալավերդին պահում է լարված վիճակում: Նաեւ հայտնել է նրան, որ նման մտադրություն ունի (սպանության հեղ,-), սակայն նրանց ճանաչելով Ռաֆիկ Խաչատրյանի մոտ համոզմունք էր ձեւավորվել, որ նրանք վերջիվերջո չեն կրակելու»,- մանրամասնեց պաշտպան Մարինե Ֆարմանյանը: Ինչ վերաբերում է ապօրինի զենքին, ապա Ֆարմանյանը նշեց, որ իր պաշտպանյալի մոտ զենք եղել է, բայց ոչ իրական: Ըստ իր պաշտպանյալի ցուցմունքի՝ դեպքից հետո նա այն նետել է Հրազդանի կիրճը: Տեղազննությամբ եւ որոնողական աշխատանքների արդյունքում, սակայն զենքը դեռ չի հայտնաբերվել: «Նրան ասել են զենք ունե՞ս, ասել է ունի, բայց իսկական չէ, ասել են ոչինչ դու հետդ բեր էնքան, որ քո ձեռքը մի բան լինի»,- հավելեց պաշտպանը: Մեր հարցին ի պատասխան Մարինե Ֆարմանյանն ասաց, որ դեպքի օրը հայտնաբերված մեքենան վարձակալել է իր պաշտպանյալը՝ Արմեն Կարադավիդովի խնդրանքով: Կարադավիդովը անձնական մեքենա չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ հաճախ է մեքենայի խնդիր ունեցել, Ռաֆիկ Խաչատրյանն էլ վարձակալել է: Խաչատրյանն ըստ պաշտպանի՝ ընդունում է, որ երկու անձանց հետ դարանակալել է հյուրանոցի տարածքում, սակայն ինչպես կրկնեց Ֆարմանյանը, մինչեւ վերջին պահը չի իմացել, որ Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը կրակելու են: «Հույս ունեմ, որ Քննչական կոմիտեն շուտով մեղադրանքի փոփոխություն կանի: Իմ գնահատմամբ, գործ ունենք իմանալ, չհայտնելու հետ»,- ասաց Ֆարմանյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը չի արել արարք, որը միտված կլինի դիտավորությամբ ուրիշի կյանքը զրկելուն՝ առավելեւս Գագիկ Մոսինյանին, որին չի էլ ճանաչել: Մոսինյանը հիշեցնենք, սպանվել է այդ օրը: Մեր հարցին, թե մինչ դեպքը ինչո՞վ է զբաղվել իր պաշտպանյալը, Մարինե Ֆարմանյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Թուֆենկյան հյուրանոցի շինարարներից է եղել, հետո տաքսի է վարել»: Նա ասաց, որ Ռաֆիկ Խաչատրյանը ամուսնացած է, ունի երկու երեխա, որոնցից մեկը՝ անչափահաս: Մեր հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել նրանց փախուստը, պաշտպանն ասաց, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ դեպքից հետո ամեն մեկը պետք է իր ճանապարհով գնար. այդպես էլ եղել է: Նրանք մեքենայով չեն դիմել փախուստի»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am