Ռեկտորը դասախոսին ազատել է առանց իրավական հիմքերի. ՇՊՀ-ում ուսանողները դասադուլ են սկսում

Հայկական ժամանակը գրում է. Շիրակի պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: Ինչպես տեղեկացրել էինք՝ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին բաց նամակով դիմած համալսարանի դասախոս, պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի նկատմամբ բուհի գիտխորհուրդն անվստահություն է հայտնել: Խորիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիտխորհուրդը նման որոշում կայացնելու իրավունք չուներ, քանի որ ինքը ժամանակավոր պաշտոնակատար է: Վերջինս կարծում է, որ նրանց նման քայլի է դրդել Սահակ Մինասյանը, ի դեպ, նա Շիրակի ՀՀԿ-ի կառույցի ղեկավարն է: «Նրա այդ որոշումը ոչ մի իրավական հիմք չունի: Ես պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար եմ մինչեւ նոյեմբերի կեսերը`ռեկտորի հրամանով: Այսինքն, ես գիտխորհրդի կողմից ընտրված չէի, որ գիտխորհուրդն էլ իմ նկատմամբ անվստահություն հայտներ: Պատճառն այն է, որ իբր ես խաթարում եմ ֆակուլտետի բարոյահոգեբանական անդորրը: Ասում են, թե գիտխորհուրդը որոշել է, որ պետք է ուսանողներից, աշխատակիցներից ճշտումներ անենք Ձեր մասին, բայց այս պահին ի աջակցություն ինձ ուսանողները ստորագրահավաք են կազմակերպել: Սա հապշտապ որոշում էր, իսկ գիտխորհրդի անդամների 99 տոկոսը կամակատարներ են: Այնտեղ մտավորականություն գոյություն չունի, բոլորը իրենց անձնական շահերի հետեւից են ընկած, եւ բնական է, որ պետք է կողմ լինեին, որ ստուգումներ անցկացվեր»,-  ասաց Հովհաննես Խորիկյանն` ավելացնելով, որ Սահակ Մինասյանը իր դեմ լարվել էր այն բանից հետո, երբ վարչապետի վերահսկողական ծառայությունը ՇՊՀ-ում ստուգումներ կատարելու ժամանակ Խորիկյանը պատմել է որոշ թերությունների մասին: Հովհաննես Խորիկյանի խոսքով`Մինասյանի պատճառով խախտվել է դասաժամերի անցկացման գործընթացը: «Ամբողջ ուսումնական գործընթացը Սահակ Մինասյանը կազմակերպում է կամայական: Ամբիոնի դասաբաշխումները չի ստորագրում, որ իր ուզած մարդկանց դասաժամերն ավելացնի: Երկու պրոռեկտորները`Բագրատ Պողոսյանը եւ Անահիտ Ֆարմանյանը (ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է,-հեղ.) դասաբաշխումները ստորագրել են, ռեկտորն ի՞նչ իրավունք ունի, որ չի ստորագրում: Նա գիտաժողովների համար գումար չի տալիս, այնպես է անում, որ գիտխորհուրդի նիստերին անդամները կանգնում ու խոսում են ի պաշտպանություն ռեկտորի: Նրան, ում բարձ աշխատավարձ է տալիս, իր օգտին բարձր բղավում են: Ես մի քանի անգամ խնդրել եմ, որ գիտաժողովներ կազմակերպի հայաստանյան այլ բուհերի հետ, բայց մերժել է: Գումար չի տալիս, որ Ռուսաստանում գիտաժողովի մասնակցեմ, բայց ռեկտոր կոչվածը կարծեմ 400 հազար դրամ տալիս է ինչ-որ ռոք համերգի»,-նշում է Խորիկյանը:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am