Աշխարհը տեսնելու հնարավորություն՝ ՔՊ-ականների համար. ինչով են զբաղված պատգամավորները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին հոկտեմբերի 11-13-ը գործուղել է Բեռլին՝ Դրեզդեն։


Բեռլին գործուղվել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ Հայկազ Նասիրբաբյանը (հոկտեմբերի 10-14-ը), ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա Հարությունյանը։


«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ գործուղված պատգամավորների շարքում ընդդիմադիր պատգամավորներ չկան։ Այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը դարձել է իշխող ՔՊ-ականների համար զբոսանքի, աշխարհ տեսնելու հնարավորություն: Պատգամավորներ կան, որ իրենց կյանքում առաջին անգամ ինքնաթիռ են նստել, երբ պատգամավոր են դարձել:

Օրինակ՝ Բեռլին մեկնած նորատուսցի Նարեկ Գրիգորյանը, որն Ազգային ժողովի ամբիոնից մեկ նախադասություն անգամ չի կարողանում ճիշտ կազմել մայրենի լեզվով, անհասկանալի է, թե ինչով է զբաղված Գերմանիայի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ նույն Նարեկ Գրիգորյանի մասին է խոսքը, որն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը։ Այդ տեղեկությունը, սակայն, հերքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որեւէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Նկատենք, որ ՔՊ-ականները ուրախ ճամփորդում են մի իրավիճակում, երբ կորցրել ենք մեր հայրենի Արցախի Հանրապետությունը, հազարավոր արցախցիներ ունեն աջակցության կարիք, եւ անհրաժեշտություն կա միջազգային հանդիպումների միջոցով ստեղծել արտաքին հարաբերություններ, որոնք կկարողանան հետագայում մեզ օգնել:

Այս օրակարգը սպասարկելու փոխարեն՝ Նարեկ Գրիգորյանը, Արուսյակ Մանավազյանն ու իրենց հանձնաժողովի նախագահը, առանց խորհրդարանական ընդդիմադիրների, շրջագայություններ են կազմակերպել: Ավելին՝ Նարեկ Գրիգորյանն իր նորատուսցի հետեւորդներին ակտիվորեն ցույց է տալիս Գերմանիայի մաքրամաքուր քաղաքներից կադրեր:Հիշեցնենք նաեւ, որ Նարեկ Գրիգորյանը ՔՊ-ական այն պատգամավորն է, որն ուշացել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քվեարկությունից եւ երկար ժամանակ արդարանում էր դահլիճում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 780 անգամ
Լրահոս
Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am