Հայաստանում ռուսերենը ստացել է օտար լեզվի կարգավիճակ. Լևոն Մկրտչյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին
Ռուսական ТАСС գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ Ռուսաց լեզուն այսուհետ Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի: «Հայաստանում միակ պետական լեզուն կա և կմնա հայերենը, քանի որ մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք: Դա աքսիոմատիկ ճշմարտություն է: Մնացած բոլոր լեզուներն օտար լեզուներ են: Դեռ խորհրդային ժամանակներից ի վեր ռուսերենը Հայաստանում լայն տարածում է ունեցել, սակայն մինչ այժմ ոչ մի կարգավիճակ չուներ: Օրինակ՝ բուհ ընդունելության քննությունների ժամանակ «օտար լեզվի» քննության համար ուսանողները հանձնում են անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի կամ իտալերենի քննություններ, իսկ ռուսերենի քննություն դիմորդները չեն կարող հանձնել: Այսուհետ մենք ֆիքսում ենք, որ ռուսերենը Հայաստանում ունի օտար լեզվի կարգավիճակ»,- ընդգծել է նախարարը:
