Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է. Տավուշի թեմի առաջնորդ (video)

Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է եւ չեմ չափազանցնում, հնարավոր է մի օր գա եւ Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Մակարավանքում իր քարոզի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով վանքում գտնվող դպրոցականներին:

«Ամիսներ առաջ մենք նաեւ Գանձասարի սրբավայր էինք գնում, Ամարաասի սրբավայրն էինք գնում, Շուշի էինք գնում, հիմա չենք գնում: Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ: Ոչ թե որ չուզենանք, այլ պարզապես չկարողանանք: Եւ հենցա յս տարիքից ձեր մեջ ամեն ինչ շատ պարզ ու հստակ լինի, եթե ձեր ուսուցիչները ձեզ չպատմեն, դուք պետք է ստիպեք, որ պատմեն: Մենք չենք կարող մեր հայրերի ժառանգությունը՝ մեր հայրենիքը, սրբավայրերը, մեր հերոսների շիրիմները, մեր գերեզմանները, իրենց սխրանքը հենց այնպես լքել, թողնել: Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է եւ չեմ չափազանցնում, հնարավոր է, մի օր գա եւ Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Ձեզ ուզում են հետ պահել էն մտքից, երեխեք ջան, որ դուք հայրենիք չունեք: Ձեր գրքերն էլ է այդպես գրվում, ձեր շուրջն էլ է այդպես խոսվում: Ձեզ կարող են միայ սովորեցնել, որ դուք գնացեք, փող աշխատեք, մեծ տուն սարքեք, մեքենաներ ունեցեք, լավ կերեք, լավ խմեք եւ այլն»,-ասաց նա:

Բագրատ Սրբազանն ասաց, որ այսօր հայրենիքի մի մեծ հատված կորցրել ենք, համենայն դեպս այս պահին, եւ խնդրեց ուսուցիչներին ու աշակերտներին, որ անձնական ուրախությունը չփնտրեն ուրիշների մահվան հաշվին:

«Քոչվորները, ոչխարապահները իրենց համար հայրենիք դարձրեցին, նրանք ովքեր մեծ կրթություն ունեցող, զարգացած էին, այն դարձրեցին արոտավայր: Ոչ մեկ չպետք է մոռանա այս մասին, մեզ համար պիտի դառնա նոր սխրանքներ գործելու առիթ, այս խոցված, հարվածված վիճակից բուժվելու առիթ: Վստահ եմ երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում՝ ինչ է կատարվել»,-ասաց նա՝ խնդրելով ուսուցիչներին հայրենիքի հիշողությունը չկտրել երեխաներից:

դիտվել է 526 անգամ
Լրահոս
Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև Ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն է Որ դեպքում Էդգար Ղազարյանը կզրկվի պատգամավորական մանդատից (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք Իշխան Սաղաթելյան․ «Երկու ամսում ՀՀ արտաքին պարտքն աճել է 1 մլրդ 174 մլն դոլարով» Ադրբեջանցի զինվորի ներխուժման ժամանակ Փաշինյանը խոսում էր անշրջելի խաղաղությունից (video) Ինչպես սյունեցի կինը դանակի մի հարվածով բացահայտեց նիկոլական սուտը․ Գեղամ Մանուկյան (video) Մեկ ադրբեջանցու սահմանը հատելն արդեն բավական է՝ անվտանգության համակարգի վիճակը գնահատելու համար «Դար 21»–ը հերքում է Փաշինյանին․ «Սեպտեմբերի 27-ին հեռարձակել է ոչ տոնական երաժշտություն» #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Զինված ադրբեջանցին Նիկոլի խաղաղությունը բերեց Շաքի․ ինչ է եղել իրականում․ Անդրեասյան (video) Նոր ընդդիմադիր շարժում է ձևավորվում․ Կարապետյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am