«Ստի մե՞րը…». Վահրամ Մարտիրոսյանը արձագանքել է Հմայակ Հովհաննիսյանին

Գրող, հրապարակախոս Վահրամ մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժիրայր Սեֆիլյանի կոչի մասին Ես նույնպես կամ այն մարդկանց ցուցակում, ում դիմել էր Սեֆիլյանը։ Կոչը հրապարակվելուց ժամեր անց արդեն արտահայտել եմ իմ վերաբերմունքը՝ պատասխանելով «Առավոտ» օրաթերթի թղթակցի (http://www.aravot.am/2017/09/22/909126/), ավելի ուշ նաև «Հայելի» ակումբում Լազարյան ճեմարանի խնդրին նվիրված ասուլիսին ներկա լրագրողների հարցերին։ Բայց կոչը դեռ բուռն կերպով քննարկվում է, ընդ որում՝ ոչ այնքան նրա բովանդակությունը, որքան հասցեատերերը, այդ պատճառով ուզում եմ որոշ պարզաբանումներ ավելացնել։ Արդյոք Սեֆիլյանը վտանգի չի՞ ենթարկել մարդկանց, որոնց դիմել է հրապարակային կոչով։ Ժիրայրն ազատության մեջ չէ, և հազիվ թե կարողանար յուրաքանչյուրի հետ համաձայնեցնել նրան դիմելու նպատակահարմարությունը։ Հանրային գործիչների վախը պետք է չափած լինի, եթե նրանք ապրում են ավտորիտար համակարգում, ուրեմն, նրանց կարող է կոչով դիմել ցանկացած քաղաքացի։ Վարկաբեկի՞չ է արդյոք նույն ցուցակում լինել այս կամ այն մարդկանց հետ՝ ոչ, դա Ժիրայր Սեֆիլյանի ցուցակն է, ամեն մեկիս գլխում կա ցուցակ, որում խաղաղ գոյակցում են ուրիշների համար անհամատեղելի անձինք։ Ի՞նչ է նշանակում ցուցակն ինձ համար։ Ժիրայրը դիմել է, նա ինձ չի ՆՇԱՆԱԿԵԼ որևէ պաշտոնի կամ պարտադրել համագործակցության։ Անձամբ ինձ համար համագործակցության հիմքը մեկն է՝ գաղափարական համախոհություն։ Ժիրայրի նշած երեք նպատակից, որոնք ինձ համար լիովին ընդունելի են, երկուսը գաղափարական բնույթ ունեն. «բ) հեռացնել գ ա ղ ո ւ թ ա յ ի ն վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գ ա ղ ո ւ թ ա տ ի ր ո ւ թ յ ո ւ ն ի ց Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը»։ Նրա կազմած անվանացանկից շատերին չեմ ճանաչում, բայց «Գրիբոեդով» ակումբի անդամ Հմայակ Հովհաննիսյանի օրինակով հստակեցրել եմ, որ հնարավոր չէ հակագաղութատիրական պայքար վարել հակառակ ճամբարի մարդկանց հետ։ Մնացյալ բոլոր դեպքերում և բոլոր հարցերի շուրջ քննարկումների պատրասատ եմ։ Հ.Գ. Երկու խոսք՝ Հ. Հովհաննիսյանի հիստերիկ արձագանքի առթիվ, որը տեղ է գտել մեդիայում։ Իմ արտաքինի ու անձի հետ գործ չունես. ես քո արտաքինն ու անձը չեմ քննարկել, միայն գործունեությունը։ Իսկ զրպարտանքների առաջին պատասխանս կլինի, ինչպես Գյումրիում ընդունված էր՝ «ստի մե՞րը…» հարցը։ Եթե հարցը անտեսվեց, ուրեմն՝ հրապարակային հանդիպում, դատարան կամ «փողոց»՝ նայած զրպարտանքի բնույթին։

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am