«Միսս Արմենիա»-ի հաղթողից գիշերը թագը հետ են վերցրել

Hraparak.am-ը գրում է.Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 24-ին կայացած «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երևանից, որը մասնագիտությամբ դիզայներ է։ Հաղթողի գլխին դրված թագը պատրաստել է ոսկերչական հայտնի ընկերություններից մեկը, որն այն նվեր է արել՝ պայմանով, որ թագը դնելիս անպայման հայտարարվի պատրաստողի անունը։ Սակայն կազմակերպիչները չհայտարարեցին որևէ անուն, եւ մեր տեղեկություններով՝ պատրաստողները, նեղսրտած այդ հանգամանքից, գիշերը գնացել և հաղթողից հետ են վերցրել թագը։ Ի դեպ, ուշագրավ է, որ «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ և ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշել էր հետևյալը․ «Աշխատեցինք այնպես անել, որ մրցանակները բաշխվեն բոլոր գեղեցկուհիների միջև: Միայն թագը բավականին մեծ գումար արժե, պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: Եթե այս տարվա պես մյուս տարի էլ ունենանք հովանավոր, կաշխատենք, որ թագը մնա գեղեցկուհուն: Առհասարակ, ես կարծում եմ՝ ճիշտ է, երբ թագը մնում է հաղթողի մոտ»: Գոհար Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ թագը պատրաստած «Արտյոմս» ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պաճառով․«Որոշ խնդիրներ եղան, դժգոհություններ հայտնեցին ոչ լիարժեք կամ բավարար գովազդվելու հետ կապված։ Ամբողջ մրցույթի ընթացքում պետք է նշվեր, որ թագը տրամադրել է «Արտյոմս» ընկերությունը։ Ես հասկանում եմ իրենց մտահոգությունը, մենք ունենք տարբերակներ ձեռք բերելու, և հնարավոր է բանակցությունները լավ ընթանան։ Բայց մեր գեղեցկուհին այնքան համեստ, բարի, հասկացող աղջիկ է, որ այդ թագն իրեն չի հետաքրքրում, ինքը շատ ուրախ ա իր հաղթանակի համար, բայց, միևնույն է, մենք կանենք»։ Գոհար Հարությունյանը նաև նշեց, որ թագը շատ գեղեցիկ է եղել, պարզապես եղել են կազմակերպչական թերացումներ․ «Ես իրենց կողմից էլ եմ հասկանում դժգոհությունները»։ Նա նշեց նաև, որ մրցույթը ավարտվելուց հետո են թագը վերցրել։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am