ԿԳ նախարարի պաշտոնի համար պայքարն ընթացել է երկու թեկնածուի մե՞ջ
Այսօր` կառավարության նիստից հետո, ԿԳ նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ճի՞շտ են լուրերն այն մասին, թե ԿԳ նախարարի պաշտոնի համար պայքարն ընթացել է իր և դաշնակցական Լիլիթ Գալստյանի միջև, Լևոն Մկրտչյանը պատասխանեց. «Դաշնակցությունում պաշտոնների համար պայքար չի գնում: Մենք լավ կադրային բազա ունենք, և, Լիլիթ Գալստյանից բացի, որին շատ սիրում և հարգում եմ, այս պաշտոնի համար ես կարող եմ մատնանշել ևս 5-6 հոգու»: Այնուհետև ոլորտի խնդիրների մասին հարցինանդրադառնալով՝ նշեց, որ այդ խնդիրները առկա են 15-20 տարի:
