Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում կանանց կողմից 62–ամյա տղամարդու ծեծից. պատճառը եղել է այն, որ տղամարդը անասնագոմում փորձել է բռնաբարել հարսին

SHAMSHYAN.com-ը սեպտեմբերի 20-ին տեղեկություն էր տարածել Արագածոտնի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին, երբ Արտենի գյուղում սեպտեմբերի 19-ին 3 կանայք ծեծի էին ենթարկել նույն գյուղի Բաղարամյան փողոցի բնակիչ, 62-ամյա Սեյրան Սահարյանին, ինչից հետո վերջինս դեպքի մասին տեղեկացրել էր Ոստիկանության Թալինի բաժին, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հրապարակումից հետո մեզ հաջողվեց պարզել, որ կանանց կողմից այդ տղամարդուն ծեծելը հին նախապատմություն ունի: Ըստ Արտենի գյուղից հասած մեր տեղեկությունների՝ ծեծողները մայր ու դուստրեր են և պատճառը եղել է նրանում, որ ամիսներ առաջ ծեծվածը անասնագոմում բռնաբարության փորձ է կատարել 32-ամյա հարսի նկատմամբ, որից հետո նրան հորդորել են, որպեսզի առանց աղմուկի հարսին տանից հանեն, ինչը կատարվել է. հարսը, ով ռուս է եղել, վերադարձել է՝ Ռուսաստանի Դաշնություն՝ հայրական տուն: Դեպքի օրը Ս. Սահարյանը գինովցած անցնելիս է եղել և մայրն ու դուստրերը նրան տեսնելով՝ խոսք ու զրույցի մեջ են մտել և այդ ժամանակ Ս.Սահարյանը հայհոյանքներ է սկսել տալ նրանց հասցեին, ովքեր էլ մի քանի «ճլոթի են տվել» վերջինին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Ոստիկանության Թալինի բաժնում հետաքննություն էր սկսվել՝ սեպտեմբերի 19-ին Արտենի գյուղում տեղի ունեցած միջադեպի փաստով։ Նշված գյուղի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 62-ամյա Սեյրան Սահարյանը, Ոստիկանության Թալինի բաժին հայտնել էր, որ նախորդ օրը, ժամը 11։00-ի սահմաններում, իրենց շենքի շքամուտքի առջև իր հարևաններ Թեհմինեն, Ջեմման և Քրիստինեն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են իր հետ, հետո ծեծի ենթարկել ու քարերով հարվածել իրեն, ինչի հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ էր ստացել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Սահարյանը, ով աշխատում է «Եղվարդշին» Բաց Բաժնետիրական Ընկերությունում՝ որպես բանվոր, ոստիկաններին հայտնել էր, որ կանայք իրեն ծեծելու ընթացքում անընդհատ ասում էին. «Պասերով, պասերով»։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am