Ով է ստում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հանրությունը սխալ է ընկալում ՀԷՑ-ի համար վարկ վերցնելու տրամաբանությունը:Հայաստանի ԱԷԿ-ի աշխատանքի երկար դադարը կարող է եւ չանդրադառնալ էլեկտրաէներգիայի սակագնի վրա։ Ռոբերտ Նազարյանը` ներկայացնելով ՀԾԿՀ-ի 2016 թվականի աշխատանքի նախագիծը: Նա հիշեցրել է, որ նորմատիվից դուրս դադարը լինելու է 2017թ. եւ ենթադրաբար տեւելու է 90 օր՝ մայիսից հուլիս։ «Միգուցե լինի հենց 90 օր կամ ավելի քիչ։ Դեռեւս չեմ կարող ասել։ Ինչ վերաբերում է տնտեսական էֆեկտին՝ ապա սակագնի ծանրաբեռնվածությունը այստեղ կուժեղանա, բայց մեկ այլ տեղ կթուլանա։ 2016թ. օգոստոսին սակագնից դուրս կգան ՀԷՑ-ի 23.4 մլրդ դրամ պարտքերը։ Հնարավոր է, որ մեկը մյուսը փակի։ Սակայն դա վերջնականապես հնարավոր կլինի ասել 2016-2017 սակագնային տարվա հաշվարկների ժամանակ, որոնք կսկսվեն 2 ամսից»,-ասել է Նազարյանը։ Այնուհետև ավելացրել է. «Էներգետիկայի նախարարության վեբկայքում հստակ գրված է, որ ՀԷՑ-ը չի վերցնում այս վարկը, սա ատոմակայանին ու ՋԷԿ-ին է տրամադրվում: Սա որևէ ձևով սակագնի հետ չի առնչվում»: Դիտարկմանը, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՀԷՑ-ի հայտարարությունները հակասում են միմյանց, քանի որ նախարարությունը հայտարարում է, որ իրենք հետագայում վարկի տոկոսները վերցնելու են հենց ՀԷՑ-ից, սակայն ՀԷՑ-ն էլ շեշտում է, թե ֆինանսական առողջացման նպատակով չի ներգրավել և չի նախատեսում ներգրավել որևէ վարկային միջոց պետության կողմից: Հարցին, թե հիմա ո՞ր կառույցն է ստում, Նազարյանը պատասխանեց. «Ես իմ ասածների պատասխանատուն եմ, և այդ վարկային միջոցները, որոնք ներառվելու են Համաշխարհային բանկի կողմից` նշված որոշումով, ես միանշանակ հայտարարում եմ, որ սակագնի վրա ոչ մի ազդեցություն չեն ունենալու»:
