Զեկույցները բավականին «շաբլոն» էին. Իսկանդարյանը՝ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասին

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակում դեռևս որևէ լուրջ փոփոխություն չի ակնկալում: «Թեպետ սահմանային լարվածությունը նվազել է՝ համեմատած նախորդ տարվա, այնուամենայնիվ այն կա, և դժվար է ասել՝ արդյոք նոր ռազմական գործողություններ չեն լինի:Ղարաբաղյան հակամարտությունն այն փուլում չէ, որ կարելի է ակնկալել որևէ լուրջ շարժ: Գիտենք, որ Մինսկի խումբը զբաղվում է ոչ թե հակամարտության լուծմամբ, այլ սահմանին բռնությունների զսպմամբ: Եվ մոնիտորինգների, հետաքննական, վերահսկման մեխանիզմների մասին խոսակցությունները միտված են հենց բռնությունների զսպմանը, ոչ թե հակամարտության կարգավորմանը»,-ասաց  նա: Խոսելով բանակցությունների ընթացքից՝  քաղաքագետը նշեց, որ այն պետք է պահպանել, քանի որ այդպես է անհրաժեշտ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև վաղ թե ուշ հանդիպում տեղի կունենա, բայց այն նկատելի արդյունքի չի հանգեցնի, ասաց նա և հավելեց, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության կարգավորմամբ վաղուց չի զբաղվում, զբաղվում է միայն սահմանին բռնությունների զսպումով: Քաղաքագետը համաձայն է Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի այն գաղափարին, որ հայ-թուրքական նոր արձանագրություններ են անհրաժեշտ հարցին,  պատասխանեց, որ Փայլանն այն գործիչը չէ, ով կարող է հայ-թուրքական փաստաթղթերի հարցերով որոշումներ կայացնել: «Նա Թուրքիայի խորհրդարանի սովորական պատգամավոր չէ, այլ հայ և այն էլ ընդդիմադիր»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադարձավ նաև «Հայաստան-Սփյուռք» համաժողովին. «Ես չեմ կարող ասել, որ  հանդիպման նպատակն իրականացավ, քանի որ ոչ մի լուրջ նպատակ դրված չէր:Անգամ կուլուարներում քննարկումներն իրենցից նորություն չէին ներկայացնում:  Թվերի մասին չեմ կարող խոսել, բայց, կարծեմ, այս անգամ մասնակիցների թիվը մեծ էր: Բայց, ամեն դեպքում, թիվը լուրջ ազդեցություն չի ունեցել համաժողովի վրա»,- նշեց նա՝ նկատելով, որ պաշտոնյաների կողմից ներկայացված զեկույցներն էլ բավականին «շաբլոն» էին:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am